ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հավաստագրեր` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» դասընթացի մասնակիցներին

Նոյեմբերի 14, 2016
ՏՀՏ նորություններ Պաշտոնական լրատու

«Հեռավար ուսուցում» համակարգում ավարտվել է տարբեր առարկաների ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով չորրորդ դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին, տիրապետել eXe ծրագրի և Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծել էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած և հեռավար դասընթացներ մշակած տարբեր մարզերի 34 ուսուցիչ այսօր արժանացել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հավաստագրերի: Ուսուցիչներին շնորհավորել և նրանց հավաստագրեր են հանձնել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը և ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը: «ՀՀ կառավարության 2017 թվականի ծրագրում կարևոր տեղ է հատկացված հեռավար դասընթացների անցկացմանը՝ հատկապես գյուղական դպրոցների սովորողների գիտելիքների որակի ապահովման հետ կապված: Ուրախալի է վերապատրաստված ուսուցիչների ցուցաբերած ակտիվությունը, որի շնորհիվ 2017 թվականին արդեն պատրաստ կլինենք լուծել շատ խնդիրներ՝ կապված ինչպես այն դպրոցների հետ, որտեղ ունենք համապատասխան ուսուցիչներ, այնպես էլ այն ուսհաստատությունների, որտեղ առկա են ոչ մասնագետ և նոր տեխնոլոգիաների օգտագործման  հմտության պակաս ունեցող ուսուցիչներ: Հետևաբար, այս դասընթացները վերջիններիս առավել կխրախուսեն և կոգևորեն»,-նշել է Նարինե Հովհաննիսյանը: 

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է դպրոցների էլեկտրոնային անձնագրերի քարտեզի նորաստեղծ կայքը` map.schoolnet.am: «Ցանկացած մարդ, ով հետաքրքրված է հանրակրթության ոլորտի հարցերով, կարող է մուտք գործել այս կայք և գտնել իրեն հետաքրքրող ողջ տեղեկատվությունը: Կայքում առկա են ՀՀ բոլոր դպրոցները. հետագայում նպատակ կա ավելացնել նաև Արցախի ուսհաստատությունները: Կայքում բոլոր դպրոցները դասակարգված են ըստ մարզերի, պետական և ոչ պետական դպրոցների, կրթության մակարդակների և նույնիսկ հնարավորություն կա փնտրել կոնկրետ դպրոց: Մուտք գործելով այդ կոնկրետ դպրոց՝ բացվում է դրա փոքր անձնագիրը՝ աշակերտների, ուսուցիչների թիվ, սեռ, վերապատրաստաված ուսուցիչներ և այլն»,-նշել է Արտակ Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ հանրակրթության ոլորտի ողջ վիճակագրությունը՝ ըստ մարզերի, գյուղական  և քաղաքային համայնքների, տեղադրված է stat.armedu.am կայքում: «Մոտ ապագայում նախատեսվում է իրականացնել մի քանի այլ ծրագրեր՝ ուղղված ՏՀՏ կիրառմանը դպրոցներում: Մասնավորապես, eTwinning  ծրագրի շնորհիվ հանրապետության բոլոր դպրոցներին այս տարվանից հնարավորություն կտրվի օգտվել ԵՄ-ի տրամադրած հսկայական էլեկտրոնային ռեսուրսներից՝ ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ և ինտերակտիվ կազմակերպելու համար»,-նշել է ԿՏԱԿ-ի տնօրենը՝ անդրադառնալով նաև «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացին: «Սա ԿՏԱԿ-ի կազմակերպած թվով 9-րդ վերապատրաստումն է, այս տարի արդեն՝ 4-րդը: Այս տարիների ընթացքում  մեր ակտիվ ուսուցիչները պարբերաբար արժանացել են հավաստագրերի: Քանի որ ներկայումս առավել մեծ ուշադրություն է դարձվում հեռավար կրթության կազմակերպմանը, որոշեցինք այս անգամ ավելի հնչեղ դարձնել ուսուցիչների փորձը և նրանց հաջողություները: Առհասարակ, հեռավար դասընթաց վարելու հմտություն պետք է ունենա ցանկացած ուսուցիչ՝ անկախ նրանից՝ որտեղ է աշխատում: Բացի այդ, մենք հնարավորություն ենք տալիս միաժամանակ ստեղծել հեռավար դասընթաց, որը կարող է հետագայում օգտագործել մեկ այլ ուսուցիչ: Այսինքն՝ երկու կարևոր հարց է լուծվում միաժամանակ՝ վերապատրաստում ենք ուսուցիչներ և ստեղծում հայալեզու էլեկտրոնային ռեսուրսներ»,-ընդգծել է Արտակ Պողոսյանը:

Նշենք, որ Հայաստանի կրթական ցանցի (ՀԿՑ) կենտրոնական հանգույցում 2011թ. հունվարից գործում է «Հեռավար ուսուցում» հայալեզու համակարգը (http://learning.armedu.am/), որը «Հայկական կրթական միջավայրի» ենթակայքերից մեկն է և ստեղծվել է 2010 թվականին՝ Moodle համագործակցային ուսուցման համացանցային ազատ միջավայրի հիման վրա Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում: Հեռավար ուսուցման համակարգը հնարավորություն է ընձեռում ՏՀՏ կիրառմամբ իրականացնել կրթական գործընթացներ (լրացուցիչ կամ շարունակական, վերապատրաստում կամ վերաորակավորում)` բոլոր մասնակիցներին տրամադրելով հավասար պայմաններ, քանի որ սովորողներն իրենք են հարմարեցնում ուսուցման գործընթացն իրենց պահանջներին ու հնարավորություններին (աշխատատեղ, ժամանակացույց և այլն)։ Համակարգի շահագործման ընթացքում ԿՏԱԿ-ը  հեռավար ուսուցման հնարավորություններին ծանոթանալու և այն իրենց կրթական նպատակներին արդյունավետ ծառայեցնելու նպատակով պարբերաբար մարզերի ինֆորմատիկայի ուսուցիչների և դպրոցական ցանցերը սպասարկող մասնագետների համար կազմակերպել է մասնագիտական որակավորման hեռավար դասընթացներ՝ «Դպրոցի տեղային ցանցի շահագործման հմտությունների ուսուցում» թեմայով (2 դասընթաց՝ 80 մասնակից), իսկ տարբեր ուսումնական առարկաները դասավանդողների համար՝ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով (9 դասընթաց՝ 320 մասնակից): Այս դասընթացների շնորհիվ հեռավար ուսուցման հմտություններին տիրապետող մասնագետները մշակել, համակարգում տեղադրել և անցկացրել են տարբեր ուսումնական առարկաների հեռավար դասընթացներ՝ գործընկերների, ուսանողների և աշակերտների համար: «Հեռավար ուսուցում» համակարգում ընդհանուր առմամբ (2011-2016թթ) կազմակերպվել է 136 դասընթաց, գրանցված է 1227 մասնակից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Մուրացանի «Հասարակաց որդեգիրը»

    Թեմայի հեղինակ՝ Նվարդ Հովհաննիսյան

    Մուրացանի «Հասարակաց որդեգիրը»

  • Պատմական թելադրությունները որպես դասի արդյունավետության բարձրացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Marine6

    Պատմական թելադրությունները որպես դասի արդյունավետության բարձրացման միջոց Հարգելի գործընկերներ երկար տարիներ է արդեն, որ ես դասապրոցեսում օգտագործում եմ պատմական թելադրություններ: Դրանք սիրով են ընդունվում աշակերտների կողմից, միաժամանակ հնարավորություն են տալիս…

  • ԵՐԵԽԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ...

    Թեմայի հեղինակ՝ AsyaY

    Հարգելի գործընկերներ քաջ գիտակցում եմ համակարգչի կարևորությունը այսօր մեր կյանքում:Բայց իրականությունից փախչելն անհնար է:Շարունակ մեծանում է երեխաների կախվածությունը հանակարգչի նկատմամբ:Երեխաները ժամերով նստում են համակարգչի առջև խաղեր խաղում՝,բայց այդ ամենը վատ…

  • Տեքստային խնդիրներ- շարժում-թեմատիկ միավոր

    Թեմայի հեղինակ՝ Բելլա Թամրազովա

    Քանի որ այս թեմայի խնդիրներն ընդգրկված են կրկնության բաժիններում, նպատակահարմար եմ գտել լրացուցիչ դասաժամերին կազմակերպել այսպիսի ուսուցում՝ թեմայի յուրացման մակարդակն ապահովելու նպատակով: Առաջնային առարկայախումբ ՝ • Հանրահաշիվ • Ֆիզիկա Երկրորդային…

  • Բաց դաս

    Թեմայի հեղինակ՝ Flora Hovhannisyan

    Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ խոսել բաց դասերի մասին. որոնք են դրանց կազմակերպման նպատակները, ինչպես պետք է կազմակերպել դրանք, ովքեր կարող են կազմակերպել այդպիսի դասեր, ովքեր կարող են ներկա լինել այս…

  • Մատչելի դասի պլանները որպես դասի արդյունավետության կարևոր պայման

    Թեմայի հեղինակ՝ Larisa0504

    Հարգելի գործընկերներ հրավիրում եմ ձեզ նոր քննարկման: Իմաստունի խոսք է. Խելացին նա է, ով բարդ բաները ներկայացնում է պարզ ու մատչելի: Կարծում եմ, որ դասի արդյունավետության համար կարևոր են պարզ…

  • ԹԵՄԱՏԻԿ ԱՇԽԱՏԱՆՔ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ/2/

    Թեմայի հեղինակ՝ AsyaY

    2016-2017 ուսումնական տարի II կիսամյակ Թեմատիկ աշխատանք N 2 Առարկա - Մաթեմատիկա Թեմա –Բազմապատկում բաժանում Դասարան - ΙΙ Ամիս, ամսաթիվ __________________ Ազգանուն, անուն_________________________ I տարբերակ 1. Տրված թվերից ընդգծի՛ր միայն…

  • «Գնդի ծավալը» թեմայի ուսուցման իմ փորձից

    Թեմայի հեղինակ՝ Բելլա Թամրազովա

    Այս թեման ընդգրկված է 12-րդ դասարանի խորացված ուսուցմամբ երկրաչափության դասընթացում: Որպես դասի նպատակներ սահմանել եմ հետևյալները. • սովորեն գնդի ծավալի հաշվման բանաձևը, • հանրահաշվի և մաթ.անալիզի գիտելիքներն օգտագործելու միջոցով ստանան…

  • Հարցադրման մեթոդ

    Թեմայի հեղինակ՝ Flora Hovhannisyan

    Եկենք խոսենք հարցադրման մեթոդի մասին. ինչ գիտենք դրա մասին, ինչպես ենք կիրառում, որն է դրա նպատակը, մեթոդի կիրառումը ինչին է նպաստում:

  • Միջառարկայական կապը ֆիզիկայի դասին

    Թեմայի հեղինակ՝ Hasmik.Vardanyan

    Բնագիտական հոսքում թեման կարելի է անցկացնել համագործակցային,հետազոտական մեթոդներով՝օգտագործելով միջառարկայական կապեր/կենսաբանություն-ֆիզիկա-առողջ ապրելակերպ/: Դասի կահավորումը՝անհրաժեշտ սարքեր, զննական նյութեր, տեսասահիկներ, գծապատկերներ: Խմբերին նախօրոք տրվել էին հետևյալ ենթաթեմաները. առաջին խումբ՝ • Աչքը որպես օպտիկական…

Ազգային վարկանշավորման համակարգ
  • RISK MANAGEMENT

    Course Overview This course provides students in the field of Risk Management with -          theoretical and practical knowledge in the use of modern risk management technologies, to manage not only electrical projects but also the risks of organizations from various industries; -          theoretical knowledge about risk management features in electrical engineering processes -          risk assessment and management skills of practical use and principles of risk tracking, mitigation and assessment, -          guideline and ability to use an appropriate open software to assess and solve risk management problems. After completing this course, the student will know the methodology of risk management not only in electrical engineering but also in general business projects and be able to formulate the risk assessment factors, make the risk management plan and assess in software in a concrete case and situation. By the end of the course, students should have gained the following skills and/or knowledge: ‑ elaboration of risk management plan with all necessary activities; ‑ identification of current and potential risk factors for the concrete project; -  preparation of risk reporting matrix and risk mitigation plan, ‑ evaluation of potential risk factors for the concrete project; -    tracking plan for the future risk management. Over the course of the semester, students will have one projects, related to the evaluation of risks for the concrete project.

  • Ռիսկի կառավարում

    Ամփոփագիր Այս դասընթացը նպատակն է ապահովել ուսանողներին ռիսկերի կառավարման ոլորտում՝ - ժամանակակից ռիսկի կառավարման տեխնոլոգիաների օգտագործման տեսական և գործնական գիտելիքներով; - Տեսական գիտելիքներով էլեկտրատեխնիկայի ոլորտում ինժեներական գործունեությունում ռիսկերի կառավարման հատկանիշների վերաբերյալ; - գործնական հմտություններով ռիսկերի գնահատման և կառավարման համար, ներառյալ ռիսկի վերահսկողության, մեղմելու եւ գնահատման սկզբունքներին; - կարողությամբ օգտագործելու համապատասխան բաց ծրագրային միջոցները ռիսկի կառավարման խնդիրների գնահատման և լուծման համար: Դասընթացը ավարտելուց, ուսանողները պետք է ձեռք բերեն հետեւյալ հմտությունները եւ/կամ գիտելիքները՝ ռիսկերի կառավարման պլանի մշակումը, հաշվի առնելով բոլոր անհրաժեշտ գործողությունները; կոնկրետ ծրագրի համար ընթացիկ և պոտենցիալ ռիսկի գործոնների բացահայտում; ռիսկի հաշվետվության մատրիցի և ռիսկերի նվազեցման պլանը նախապատրաստումը, կոնկրետ ծրագրի համար պոտենցիալ ռիսկի գործոնների գնահատում:

  • ԼՂՀ ՏՀՏ վերապատրաստման դասընթաց, դասվար 3

  • ԼՂՀ ՏՀՏ վերապատրաստման դասընթաց, դասվար 2

  • ԼՂՀ ՏՀՏ վերապատրաստման դասընթաց, ՆԶՊ

  • Մեխանիկա բաժնից խնդիրների վերլուծություն

  • ԼՂՀ ՏՀՏ վերապատրաստման դասընթաց, դասվար 1

  • ԼՂՀ ՏՀՏ վերապատրաստման դասընթաց մաթեմատիկա2

  • ԼՂՀ ՏՀՏ վերապատրաստման դասընթաց մաթեմատիկա1

  • ԼՂՀ ՏՀՏ վերապատրաստման դասընթաց քիմիա