Երևանում մեկնարկել է Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության ձևաչափով հանդիպումը` նվիրված հետազոտության, գիտության և նորարարության հարցերին: Միջոցառմանը, որը հյուրընկալում է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մասնակցում են Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը, Սլովակիայի կրթության, գիտության, հետազոտության և սպորտի նախարար Պետեր Պլավչանը, Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլիա Գրինևիչը, Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Թամազ Մարսագիշվիլին, Բելոռուսի Գիտության պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը, Մոլդովայի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Գեորգի Դուկան:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Ողջունելով Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման մասնակիցներին՝ Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերության անդամ պետությունների կրթության և գիտության նախարարների հյուընկալումը մեր երկրի համար մեծ պատիվ է. «Հանդիպումը տեղի է ունենում մեր պետության համար շատ կարևոր ժամանակահատվածում, քանի որ այն համընկնում է ՀՀ ասոցացմանը՝ Եվրոպական Միության «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին: Ասոցացման ճանապարհը, որն անցել ենք եվրոպական գործընկերների հետ միասին, մեր երկրի համար բավական երկար և պատասախանատու է եղել: Մենք սկսել ենք 3 տարի առաջ և այսօր կարող ենք հայտարարել, որ համաձայն ՀՀ օրենսդրության` համաձայնագիրն ուժի մեջ է մտել մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 12-ին: «Հորիզոն-2020» ծրագիրը Հայաստանի գիտական հանրության առջև բացում է նոր հնարավորություններ. նոյեմբերի 12-ից մեր գիտնականներն ու գիտական կազմակերպություններն ունեն ընդհանուր մուտք «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում հայտարարվող բոլոր մրցույթներին:
Մենք գիտակցում ենք, որ անդամակցումը ծրագրին առաջին կարևոր քայլն է, որից հետո մեզանից հետևողական ջանքեր են պահանջվելու՝ արդյունավետ օգտագործելու ընձեռված հնարավորությունները»,-իր խոսքում նշել է նախարարը՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է ամենյան ուշադրությամբ գնահատի մեր երկրի գիտական հնարավորություններն ու պոտենցիալը՝ առաջին հերթին Արևելյան գործընկերության համագործակցության շրջանակներում:
Վստահություն հայտնելով, որ «Հորիզոն-2020» ծրագիրը կնպաստի ՀՀ-ում գիտության զարգացմանը՝ Լևոն Մկրտչյանը կարևորել է Եվրոպական համայնքի կողմից Հայաստանի գիտական և գիտատեխնիկական փորձաքննության համակարգի գնահատումը, որն իրականացվել է 2015 թվականին. «Մենք նաև հույս ունենք, որ ծրագրի շրջանակում կարվի նոր գնահատում, որը հնարավորություն կտա մեզ ճշտումներ մտցնել մեր կողմից վարվող քաղաքականության մեջ»,- ընդգծել է Լևոն Մկրտչյանը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը և Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը:
Մեկնարկել է պատվիրակության ղեկավարների մասնակցությամբ կլոր սեղան քննարկումը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…
Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF
Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…
Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ