ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Տերևաթափ» ցուցադրական դաս Զովաբերի միջնակարգ դպրոցի երրորդ դասարանում

Նոյեմբերի 17, 2016
Դպրոցական անցուդարձ

Աշնանային մեղմ երաժշտության հնչյունների ներքո սկսվեց երրորդ դասարանի ցուցադրական դասը: Կատարվեց տնային աշխատանքների ստուգում: Երեխաները «Հրաշք» տետրում հորինել էին բանաստեղծություններ, գրել էին աքրոստիկոս «Տերև» բառի տառերով, նկարել էին տերևներ, տարվա եղանակները, տերևից պատրաստել էին ծառեր, ծաղիկներ և այլն:

Այնուհետև ուսուցչի կողմից հորինված «Չորս քույրիկները» փոքրիկ պատմության ընթերցումից հետո կատարվեց քննարկումներ: Աշակերտները գտան, թե ովքե՞ր էին քույրիկները, ի՞նչ էր նրանց անունները, համապատասխանեցրին նկարների հետ և փաքցրեցին գրատախտակին:

«Տերև» դասը հանձնարարված էր անգիր անել: Կատարվեց դասի հարցում դասարանի բոլոր աշակերտներին, ընթացքում եղան թարմացուցիչ երեք դադարներ՝ «Իմաստության ծառ», «Աշնան ամիսները», «Հանելուկ տատիկի այցելություն», որոնք նպատակաուղղված էին բուն թեմային, բայց այն կատարվում էր խաղի մրցույթի եղանակով:

Դասի ընթացքում կիրառվեց մտագրոհ և քառաբաժանում մեթոդները: Նոր նյութի անցումը կատարվեց զույգային խաղ – մրցույթի միջոցով. «Հավաքել քանդված բառը»-ով ավելի  արագ կհավաքի: Հավաքվեց տերևաթափ բառը: Բառը ենթարկեցին  բառակազմական վերլուծության: Նվագարկիչով լսեցին «Տերևաթափ» երգը և ընթացքում կատարեցին պարային շարժումներ:

Ուսուցչի կողմից ընթերցվեց նոր նյութը, քննարկվեց ուղղագրություն և բացատրություն ներկայացնող բոլոր բառերը: Դասը հանձնարավեց սովորել կարդալ և պատմել: Կրկնեցին հոմանիշ և հականիշ բառերը, օգտագործեցին «Առածանիի» ծառը:   Փոխակերպումը հանձնարարվեց տնային աշխատանք:

 Դասի ավարտին ուսուցիչը կարդաց իր հորինած «Վերջին տերևը» պատմությունը և նմանատիպ աշխատանք հանձնարարվեց կատարել «Հրաշք» տետրերում: Կապ ստեղծվեց հին ու նոր դասերի միջև, ապահովելով դասի թե՛ դաստիարակչական և թե՛ միջառարկայական կապերը:

Դասվար՝ Ս. Սահակյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…