ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լևոն Մկրտչյանը հանդիպել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարին

Նոյեմբերի 18, 2016
Պաշտոնական

Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ուկրաինայի կրթության և գիտության  նախարար Լիլյա Գրինևիչին: Ողջունելով ուկրաինացի իր գործընկերոջը՝ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև  նախկինում եղած կապերի վերականգնմանն ու  ամրանդմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ այդ նպատակին հասնելու համար մեծ  հնարավորություններ են ընձեռում նաև «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում իրականացվող համատեղ  նախագծերը: Անդրադառնալով գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝  Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայում առաջնային է ինժեներատեխնիկական և գիտական կլաստերների ստեղծումը: Այս համատեքստում ՀՀ ԿԳ նախարարն  առաջարկել է, օգտագործելով «Հորիզոն-2020» ծրագրի ընձեռած հնարավորությունները,  գիտության տարբեր ուղղություններով մշակել միջպետական գիտական նախագծեր:

Ուկրաինայի կրթության և գիտության  նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել կրթության և գիտության ոլորտում հարաբերությունների զարգացմանն ուղղված հայկական կողմի պատրաստակամության համար՚ նշելով, որ «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում իրենք արդեն բավականաչափ փորձառություն ունեն, մասնավորապես ծրագրի շրջանակում ավելի քան 60 նորարարական, հետազոտական և գիտական ծրագրեր  են իրականացրել  և պատրաստ են կիսել իրենց փորձը, որը կնպաստի  գիտության տարբեր ուղղություններով  հորիզոնական կապերի ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրներում իրականացվող կրթական բարեփոխումների գործընթացին: Ուկրաինացի նախարարը տեղեկացրել է, որ այժմ խորհրդարանական քննարկման է ներկայացվել հանրակրթության վերաբերյալ օրենքը, որով Ուկրաինան ևս նախատեսում է անցում  կատարել 12-ամյա հանրակրթության մոդելին: Այս համատեքստում Ուկրաինային հետաքրքրել է Հայաստանի փորձը, ինչպես նաև Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության  ծրագրերի պատմությունը:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պատրաստակամություն հայտնելով ուկրաինական կողմին տրամադրել ինչպես 12-ամյա կրթության անցման, այնպես էլ  ՀԲ-ի հետ հանրակրթության և բուհական համակարգի բարեփոխումների փորձը՚ առաջարկել է  կրթության և գիտության ոլորտում համատեղ ծրագրերի, գիտական աշխատանքների և այլնի նպատակով առաջիկայում մտադրությունների հուշագիր ստորագրել: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է նաև Հայաստանում ընթացող բարձրագույն կրթության  ոլորտի բարեփոխումները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…