ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նրա հաջողությունը նաև մերն է

Նոյեմբերի 18, 2016
Դպրոցական անցուդարձ

Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցի անգլերենի երիտասարդ և խոստումնալից ուսուցչուհի Ռեբեկա Թադևոսյանը վերջերս դիմել է Շրի Լանկայի ESOL քոլեջի տնօրինությանը՝ քոլեջում ժամանակավորապես անգլերեն դասավանդելու նպատակով:

Շրի Լանկայի քոլեջը գործում է Քեմբրիջ քոլեջի հաստատած կրթական ստանդարտներին համապատասխան:

Քոլեջի շրջանավարտները հանձնելով Cambridge English քննությունը, իրավունք և հնարավորություն են ստանում աշխատելու անգլիախոս երկրներում կամ տեղական արտասահմանյան կազմակերպություններում:

Տեղի ունեցած առցանց հարցազրույցը հնարավորություն է տվել քոլեջի ղեկավարությանը համոզվելու, որ Ռեբեկա Թադևոսյանը խորապես և գերազանց է տիրապետում անգլերենին, ունի մասնագիտական հարուստ գիտելիքներ, որոնք կարող են օգտակար լինել իրենց քոլեջի ուսանողներին և ուսուցիչներին:

Քոլեջի տնօրինության  հրավերը չի ուշանում:

2016թ. հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը Ռեբեկա Թադևոսյանը Շրի Լանկայի քոլեջում ամեն օր քոլեջի ղեկավարության առաջարկած թեմաներով սեմինար պարապմունքներ է անցկացրել ուսուցիչների համար, դասավանդել քոլեջի 2000 ուսանողների:

Ծրագրի ավարտին Ռեբեկա Թադևոսյանը քոլեջի ղեկավարության կողմից ստացել է քոլեջներում դասավանդելու իրավունք-վկայական և երաշխավորագիր- գնահատագիր:

Ռեբեկա Թադևոսյանը նաև թարգմանիչ է: Նա թարգմանել է Քորի տեն Բումի «Ապաստարան» գիրքը, որի համար նա Նոր Ջուղայի Ս.Ա. Վանքի «Ս. Ներսես Շնորհալի» գրադարանի կողմից արժանացել է գրավոր շնորհակալության:

Շնորհավորում ենք Ռեբեկա Թադևոսյանին և ցանկանում նորանոր հաջողություններ:

 

Մ. Զաքարյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…