ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

8140 աշակերտ մասնակցում է «Ռուսական արջուկ» մրցույթին

Նոյեմբերի 21, 2016
Լուրեր կազմակերպություններից

Նոյեմբերի 15-ին Հայաստանի  300 և Ստեփանակերտի 13 դպրոցների 8140 աշակերտ մասնակցեց Հայաստանում պաշտոնապես արդեն յոթերորդ անգամ անցկացվող «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» մրցույթին։
Այս մրցույթը «Այբ» կրթական հիմնադրամի կողմից մեր երկրում անցկացվող միջազգային  հայտնի մրցույթների շարքից է և, ինչպես «Կենգուրուն», նպատակ ունի խթանելու մեր աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական մրցույթներին:

«Ռուսական արջուկ» մրցույթի կանոնների համաձայն` այս տարվա խնդիրներն ու պատասխանները կհրապարակվեն նոյեմբերի 30-ին, «Այբ» կրթական հիմնադրամի կայքում։
 Հունվարին յուրաքանչյուր մասնակից դպրոց կստանա «Ռուսական արջուկում» իր աշակերտների արձանագրած արդյունքների մասին ամփոփ հաշվետվություն, իսկ փետրվարին տեղի կունենան մրցանակաբաշխության արարողությունները:
Բոլոր մասնակից դպրոցներն ու աշակերտները կստանան մասնակցության հավաստագրեր, իսկ լավագույն արդյունք արձանագրած երեխաները կարժանանան նաև պատվոգրերի ու խրախուսական մրցանակների:
Հայաստանում «Ռուսական արջուկ» մրցույթի բացառիկ կազմակերպիչ` «Այբ» կրթական հիմնադրամ:

Նյութի աղբյուրը. «Այբ» կրթական հիմնադրամ

  • Աշխարհագրական խնդիրներ

    Թեմայի հեղինակ՝ Gayane.Voskanyan

    Նախկինում ոմանց համար շատ տարօրինակ էր «աշխարհագրական խնդիր» հասկացությունը: Հիմա բարեբախտաբար շատ ավելի լայնորեն են օգտագործում աշխարհագրական խնդիրները և դրանք շատ հետաքրքիր են ու բազմաբնույթ: Առաջարկում եմ մի քանի խնդիրներ՝…

  • «Բայի սահմանական եղանակի ժամանակաձևերը» թեմայի ամփոփման իմ փորձը

    Թեմայի հեղինակ՝ marine8

    Հարգելի' գործընկերներ, ուրախ եմ ֆորումին միանալու համար: Հուսով եմ, որ թեման կհետաքրքրի հայոց լեզվի և գրականության ուսուցիչներին: Ակնկալում եմ նրանց ակտիվ մասնակցությունը թեմայի քննարկմանը: Շնորհակալություն

  • Միջառարկայական կապերը որպես գիտելիքների յուրացման արդյունավետության պայման:

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս թեմայի նպատակն է տեսականորեն հիմնավորել միջառարկայական կապերի դերը որպես ուսուցման մատչելիության, գիտելիքների որակի բարձրացման անհրաժեշտ պայման: Դասապրոցեսի ընթացքում մենք՝ ուսուցիչներս երբեմն սովորողներին մատուցում ենք նեղ առարկայական գիտելիքներ, դասը ստացվում…

  • Գործնական աշխ. Ուսագոտու աշխատանք: Նախաբազկի ոսկորների գործառույթը: Դաստակի շարժում:

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս գորրծնական աշխատանքը նախատեսված է 8-րդ դասարանի աշակերտների համար, որի նպատակն է բացահայտել ուսագոտու գործառույթը ձեռքի շարժման ընթացքում,ինչպես նաև նախաբազկի ոսկորների դերը դաստակի շարժման ընթացքում (բանալիի շարժում): Այն կարող եք…

  • Գործնական աշխատանք. Ստատիկ և դինամիկ աշխատանքի հոգնածություն

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս գորրծնական աշխատանքը նախատեսված է 8-րդ դասարանի աշակերտների համար, որի նպատակն է պարզել,թե որ աշխատանքն է ավելի հոգնացուցիչ , բացատրել պատճառները: Այն կարող եք նայել հետևյալ հղումով՝

  • Գործնական աշխատանք. Մարդու և գորտի արյան համեմատություն

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս գորրծնական աշխատանքի նպատակն է, պարզել թե ինչով է տարբերվում մարդու արյան էրիթրոցիտները գորտի էրիթրոցիտներից, ինչ առավելություն ունեն մարդու էրիթրոցիտները գորտի էրիթրոցիտների համեմատ: Այս գործնական աշխատանքը կարող եք դիտել հետևյալ…

  • Աշխարհագրության ուսուցման ձևեր

    Թեմայի հեղինակ՝ Gayane.Voskanyan

    Հայտնի է, որ շատ հաճախ աշակերտները դժվարանում են սովորել տերմինները, առավել ևս եթե դրանք պետք է հիշեն որոշակի հերթականությամբ: Օրինակ՝ Երկրի երկրաբանական ժա- մանակագրական աղյուսակը հիշելու համար աշակերտները դժվարանում են…

  • Յուրի Օգաննիսյան

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հայ գիտնականի հայտնաբերած տարրը պաշտոնապես ընդգրկվեց Մենդելեևի աղյուսակում: Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ տարրն անվանվել է oganesson (Og)` հայ մեծ գիտնական Յուրի Ցոլակի Օգանեսյանի (Յուրի Հովհաննիսյան) պատվին: Յուրի Ցոլակի…

  • Великие писатели

    Թեմայի հեղինակ՝ Liana Avagyan

    Предлагаю на рассмотрение сведения о жизни великого русского писателя Александра Сергеевича Пушкина

  • Դասընթաց մաթեմատիկայի ուսուցիչների համար

    Թեմայի հեղինակ՝ Ameli

    Օգտակար դասընթաց մաթեմատիկայի ուսուցիչների համար Հարգելի ուսուցիչներ, ԿՏԱԿ-ի հեռավար ուսուցման հարթակում պատրաստվում եմ վարել դասընթաց "Geogebra-ն որպես մաթեմատիկայի ուսուցման և ուսումնասիրման գործիք" թեմայով: Սիրով Ձեզ հրավիրում եմ մասնակցել դասընթացին: Դասընթացը…

Ազգային վարկանշավորման համակարգ