ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հեռավար դաս «Մաթեմատիկա» առարկայից Վանաձորի Ա.Ս.Պուշկինի անվան հ.4 հիմնական դպրոցում

Նոյեմբերի 21, 2016
Դպրոցական անցուդարձ

2016թ. նոյեմբերի 11-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան հ.4 հիմնական դպրոցում անցկացվեց հեռավար դաս «Մաթեմատիկա» առարկայից Վահագնաձորի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտների հետ: Դասը վարեց մաթեմատիկայի ուսուցչուհի Լուսինե Քառյանը: Դասի թեման էր «Չափման միավորներ»:

Դասի ողջ ընթացքում կիրառվեց էլեկտրոնային գրատախտակ: Նախ շնորհանդեսի միջոցով ամփոփվեց նախորդ նյութը՝ «Թվային արտահայտություններ»: Աշակերտները պատասխանեցին ուսուցչի հարցերին, թե ինչ է թվային արտահայտությունը, ինչպես են հաշվում թվային արտահայտության արժեքը: Այնուհետև կատարեցին հանձնարարություններ՝ գործողության շղթաներում վերականգնելով անհրաժեշտ թվերը: Յուրաքանչյուր հանձնարարություն գնահատվում էր 1 միավոր: Աշակերտները մեծ ոգևորությամբ էին պատասխանում հարցերին:

Այնուհետև մատուցվեց նոր նյութը: Ուսուցչուհին աշակերտների միջոցով կրկնեց չափման միավորները, որից հետո կատարեցին բազմաբնույթ հանձնարարություններ: Աշակերտները նաև ներկայացրեցին լրացուցիչ տեղեկություններ չափման միավորների մասին:

Դասը շատ հետաքրքիր էր, քանի որ աշակերտներն առաջին անգամ էին մասնակցում տեսադասի:

Դասին ներկա էր դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը, փոխտնօրենները, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Բարոյանը, ԿՏԱԿ-ի Լոռու մարզային համակարգող Մ. Արզումանյանը, քաղաքի դպրոցի ԷՀՄ օպերատորներ:

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…