ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վիկտորինա՝ «Քիմիան և հարակից գիտությունները» թեմայով

Նոյեմբերի 22, 2016
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 16-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց «Քիմիան և հարակից գիտությունները» խորագրով վիկտորինա: Մասնակիցներն առաջին կուրսերն էին «Պլատին» և «Ոսկի» անվանումներով:

  նպատակն էր զարգացնել սովորողների տրամաբանական մտածողությունը, ինքնուրույն հետազոտական կարողություններն ու ճանաչողական հետաքրքրությունները, ձևավորել թիմի յուրաքանչյուր անդամի ներուժը գնահատելու հմտություններ:

Վիկտորինան սկսվեց թիմերի ավագների կողմից տնային առաջադրանքների գրագետ ներկայացմամբ:

Մրցույթին առաջադրված էին քիմիայի հետ կապված հարցեր աշխարհագրություն, կենսաբանություն, ֆիզիկա, պատմություն, գրականություն առարկաներից:  Հարցերը կազմելիս հաշվի էր առնվել ոչ միայն ուսանողների ունեցած առարկայական գիտելիքները, այլև նրանց  ընդհանուր զարգացածության  մակարդակը:

Լսարանում ստեղծվել էր մրցակցային մթնոլորտ. յուրաքանչյուր թիմ ջանք ու եռանդ չէր խնայում՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Գովելի էր այն փաստը, որ ուսանողները կարողանում էին հմտորեն լրացուցիչ տեղեկատվություն հաղորդել առաջադրված երևույթի կամ եզրույթի վերաբերյալ: Ուսանողները ոչ միայն ցուցադրեցին իրենց գիտելիքները, այլև ստեղծագործական մոտեցումներով կապ ստեղծեցին քիմիայի, իրական աշխարհի և մարդկային զգացմունքների միջև: Հետաքրքրական էր նաև «անձնական նամակի վերծանում» առաջադրանքի լուծումը,  այն հնարավորություն տվեց ուսանողներին պրպտելու քիմիայի «աշխարհը», հարստացնելու բառապաշարը և  գեղագիտական ճաշակը:

ամփոփման ժամանակ ժյուրին գնահատեց ինչպես ուսանողների ինտելեկտուալ գիտելիքները, այնպես էլ նրանց ստեղծագործական կարողություններն ու հմտությունները: Ժյուրիի նախագահ Ք. Ահարոնյանը խրախուսեց նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ նշելով դրանց կարևորությունը ուսանողների տրամաբանության, ստեղծագործական մտքի զարգացման գործում:

Քիմիայի դասախոս Զ.Նահապետյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…