ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է խորհրդակցություն՝ տեսադասերի արդյունավետության և թեմատիկ ուղղվածության վերաբերյալ: Քննարկման ընթացքում գյուղական դպրոցների և հեռավար կրթության զարգացման ՀՀ կառավարության հանձնարարականի կատարման շրջանակում ամփոփվել են կազմակերպված տեսադասերը, դրանց ընթացքում կիրառված մեթոդական մոտեցումներն ու հեռահաղորդակցման գործիքների արդյունավետությունը:
Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մասնակցել են հանրակրթության ոլորտը համակարգող ԿԳ նախարարի տեղակալը Մ. Մկրտչյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության, Կրթության ազգային ինստիտուտի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ղեկավարները, տեսադասեր կազմակերպած դպրոցների պատասխանատուները: Ներկայացնելով հանդիպման նպատակը՝ ԿԳ նախարարը նշել է, որ հանրապետության վարչապետի կողմից տրված հատուկ հանձնարականով վերջին մեկուկես ամսվա ընթացքում նախարարության կողմից կազմակերպվել են տեսադասեր, որոնք իրականացվել են Երևանի, մարզկենտրոնների և գյուղական դպրոցների մասնակցությամբ. «Մենք սկսել ենք հեռավար կրթության մեթոդաբանության փորձարկումը. յուրաքանչյուր շաբաթ տարբեր տեխնիկական մեթոդների օգտագործմամբ փորձել ենք ճշգրտել մեթոդաբանության ձևաչափերը՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք էլեկտրոնային կրթության տարրերը ներմուծել առարկայական կրթական ծրագրերի մեջ: Վաղուց արդեն էլեկտրոնային կրթությունը դադարել է լրացուցիչ կրթություն դիտվել, այն մեր օրերում դասավանդման մեթոդ է՝ շատ դինամիկ և արագ զարգացող: Այստեղ հավաքված են հեռավար ուսուցման կազմակերպման առաջավոր փորձ ունեցող լավագույն կրթական հաստատությունների տնօրենները և ես ակնկալում եմ կոնկրետ քայլեր և մասնագիտական հիմնավոր առաջարկություններ»,- դիմելով խորհրդակցության մասնակիցներին նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ գալիք սեպտեմբերի 1-ից էլեկտրոնային կամ հեռավար կրթությունը պետք է դառնա դպրոցական կյանքի անբաժանելի բաղադրիչ և կիրառելի ուսուցման մեթոդ:
ԿԳ նախարարը նշել է, որ հիմնական խնդիրը դասավանդման մեջ ՏՀՏ գործիքների կիրառման տարածականության ապահովումն է, քանի որ հանրապետությունում գործող ավելի քան 1400 դպրոցները կրթության որակի և տեխնոլոգիական հագեցվածության առումով տարբեր մակարդակների վրա են գտնվում, հետևաբար առաջատար դպրոցներն իրենց վրա պետք է վերցնեն լոկոմոտիվի դերը: «Որպես առաջին քայլ պետք է ստեղծենք էլեկտրոնային հարթակ տարբեր առարկաների համար՝ օգտագործելով առաջատար դպրոցներում կուտակված ռեսուրսները: Երկրորդը՝ պետք է հասնենք այն նպատակին, որ բոլոր ուսուցիչները, լիարժեք կարողանալով օգտվել էլեկտրոնային այդ պաշարներից, կիրառեն դրանք դասավանդման պրոցեսում: Շատ կարևոր է. որ այս համակարգի ներդրումը արդյունավետության տեսանկյունից լինի չափելի, հետևաբար այդ նպատակով պետք է ամբողջությամբ վերանայել ուսուցիչների վերապատրաստման մեթոդաբանությունը և ծրագրերը»,- նշել է ԿԳ նախարարը:
Այդ համատեքստում կարևորվել է այն հանգանքը, որ Համաշխարհային բանկի կրթության ոլորտի վարկային ծրագրի շրջանակում իրականացվում է ուսուցիչների վերապատրաստման կարիքի գնահատում և այդ նպատակով հայտարարված մրցույթում արդեն ընտրվել է հաղթող միջազգային կազմակերպություն:
Խորհրդակցության ընթացքում ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է հանրակրթության դպրոցներում իրականացված էլեկտրոնային հագեցվածության գնահատման ուսումնասիրության արդյուքները, որոնք հրապարկվել են «Պաշարների շտեմարան» կայքում: Ըստ այդմ՝ Հայաստանի դպրոցներում այս պահին առկա է շուրջ 20 հազար միավոր համակարգիչ, որոնցից մոտ 20 տոկոսը բարոյապես հին են և չեն համապատասխանում այսօրվա տեխնոլոգիական պահանջներին: ԿՏԱԿ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ ուսուցիչների կողմից ՏՀՏ գործիքների կիրառման մոտիվացիան շատ ցածր է գնահատվում: Հեռահաղորդակցության մեթոդները դասերի ժամանակ ակտիվորեն կիրառում են ընդհանուր առմամբ 500-600 ուսուցիչ, չնայած որ գործում է «Պաշարների շտեմարան» կայքը, որը պարունակում է շուրջ 5600 էլեկտրոնային պաշար:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է «Այբ», ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ, «Քվանտ», «Ֆոտոն» /Գյումրի/, «Էվրիկա» /Վանաձոր/, Երևանի թիվ 198 ավագ դպրոցներում կիրառվող փորձը, մասնավորապես անդրադարձ է եղել ՏՀՏ ընկերությունների կողմից առաջարկվող մի քանի նոր գործիքների մեթոդական կիրառմանը: Մասնակիցներն արձանագրել են, որ ՏՀՏ գործիքները փոփոխվում են շատ արագ և հետևաբար դրանց անընդհատ կատարելագործումն ու համապատասխան մասնագետների վերապատրաստումը դառնում են ուսումնական գործընթացի պարտադիր բաղադրիչ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հիմնական նպատակը մեկն է՝ ուսուցիչներին սովորեցնել, թե ինչպես կարող են ՏՀՏ գործիքի կիրառմամբ ուսումնական նյութ ստանալ: Հանձնարվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը երկշաբաթյա ժամկետում կներկայցնի ՀՀ դպրոցներում մինչև սեպտեմբեր էլեկտրոնային կրթություն ներդնելու միջոցառումների ժամանակացույց:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ