ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ես ցանկանում եմ Հայոց բանակի սպա դառնալ

Նոյեմբերի 25, 2016
Դպրոցական անցուդարձ

Կապանի 13 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը «Ես ցանկանում եմ Հայոց բանակի սպա դառնալ» ծրագրի շրջանակներում հրավիրեց ՊՆ Կապանի ՌՈ օպերատիվ բաժնի աշխատակիցներին: Հանդիպման նպատակն էր ոչ միայն հայրենասեր և ակտիվ աշակերտներին հանդիպելու, այլեւ դպրոց-զինված ուժեր-ոստիկանություն կապն ամրապնդելը, ռազմական գործի նկատմամբ դպրոցականների հետաքրքրության մեծացնելը, ինչին միտված էր նաև այս հանդիպումը: Հանդիպման ընթացքում աշակերտները լսեցին իրենց հուզող հարցերի պատասխանները, պարզեցին, թե իրենց ոլորտներում ինչն է հետաքրքրում պատանիներին, ինչպես կարող են ավելի գրավիչ դարձնել իրենց մասնագիտությունները: Անդրադարձ է կատարվել Հայոց բանակի սպայական անձնակազմի համալրման խնդրին, աղջիկների՝ բանակում ծառայելու նպատակահարմարությանը, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդմանը, երկրի ներքին անվտանգությանն ու հասարակական կարգուկանոնի պահպանմանն առնչվող հարցերի: ՊՆ Կապանի Ռազմական Ոստիկանության կարգապահական վաշտի հրամանատարի տեղակալ,կապիտան Ալեքսան Առաքելյանը և նույն համակարգի օպերատիվ բաժնի սպա,լեյտենանտ Արտաշես Աթայանը ներկայացրին հզոր ու անվտանգ պետություն ունենալու իրենց տեսլականը և այդ հարցում առանձնակի կարևորելով կիրթ, բանիմաց ու հայրենասեր երիտասարդների դերակատարությունը: Այնուհետեւ հանդիպումը շարունակվեց առավել անկաշկանդ մթնոլորտում. աշակերտները բազմաթիվ հարցեր են ուղղեցին ռազմական ոստիկանության ներկայացուցիչներին, որոնք վերաբերում էին ուսումը ռազմական և ոստիկանական կրթօջախներում շարունակելու հեռանկարներին, աղջիկների և տղաների համար ստեղծված պայմաններին, ազգային անվտանգության բնագավառում մեր երկրի ձեռնարկած քայլերին: Հանդիպմանը մասնակցում էին 35 աշակերտներ:

Սովորողների հետ դաստիարակչական աշխատաքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյան

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…