ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հրազդանի Վ.Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցում «Մայրենի» դասը վարում է վաստակաշատ մանկավարժը

Նոյեմբերի 28, 2016
Դպրոցական անցուդարձ

Հերթական ուսանելի դասն էր վարում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ՀՀ վաստակավոր մանկավարժ Կարինե Ստեփանյանը:
Ուսուցչուհին ընտրել էր դասի յուրօրինակ, չկրկնված և շատ ուսանելի տեսակ «Մայրենի» առարկայից 6-րդ «Գ» դասարանում:

Դասի թեման արտադասարանական ընթերցանության շրջանակներում Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքի մեկնաբանությունն էր:
Ընտրված և դասի ընթացքում կիրառված դասավարման մեթոդները բազմազան էին և նպատակային՝ «Ուղղորդված ընթերցանություն», «Զրույց», «Դերային խաղ», «Մտքերի տարափ», «Քառաբաժան», «2 աստղիկ և 1 դրոշակ», «Խաղ գնդակով»: 
Վարպետորեն համադրված ավանդական և դասավարման ժամանակակից մեթոդները դասի 45 րոպեների տարբեր հատվածներում ապահովում էին դասի նպատակների իրականացմանը՝ աշակերտների կողմից գիտելիքների ընկալման մատչելիության, աշակերտների հայրենասիրական, մարդասիրական, գեղագիտական, բարոյական դաստիարակությանը:

Դասապրոցեսում կատարվող աշխատանքը բազմաբնույթ էր:
Նպատակային էր դասի ընկալման փուլը՝ դասի բաժանումը խմբերի՝ ըստ Թումանյանի հեքիաթների վերնագրերի՝ «Կիկոսի մահը», «Անխելք մարդը», «Խոսող ձուկը», «Քաջ Նազարը», «Բարեկենդանը», ներառարկայական և միջառարկայական կապեր, բեմական արվեստ ,աշխարհագրություն, պատմություն, հայոց լեզու, կինո, թատրոն:

Իմաստալից, հետաքրքիր ու հուզիչ էր ընկալման փուլի այն հատվածը, որտեղ «Դերային խաղ» մեթոդի կիրառմամբ երեք աշակերտ ներկայացնում են Գիքորի հանդիպումը համագյուղացիների հետ, հոր նամակի ընթերցումը Գիքորի կողմից:
Դասի փուլերը փոխկապակցված էին, միահյուսված: Ուսուցչուհու խթանող հարցերին աշակերտները տալիս էին սպառիչ պատասխաններ: 
Դասի ընթացքում կիրառվում էին քարտեր, տեխնիկական միջոցներ /պրոյեկտոր, համակարգիչ/: Ցուցադրվեց մի փոքրիկ դրվագ «Գիքորը» գեղարվեստական կինոնկարից, աշակերտներն իմացան ֆիլմի ստեղծման, Գիքորի դերակատարի ընտրության, ֆիլմի ռեժիսորի, կոմպոզիտորի, հրաշալի դերասանական խմբի մասին, տեսան նրանց լուսանկարները:

Կշռադատման փուլում պատասխանեցին տրված աղյուսակում առաջադրված հարցերին՝ ի՞նչ էին տեսնում, ի՞նչ էին լսում, ի՞նչ էին զգում, ի՞նչ էին մտածում:
Պատասխաններն ինքնուրույն էին, սրտաբուխ, նույնիսկ շատ հուզիչ, Գիքորի միամտությանը համահունչ: Շատ հետաքրքիր էր բառային աշխատանքը «Խաղ գնդակով» մեթոդի կիրառմամբ:

Աշակերտները ակտիվ էին, ուշադիր, առանձնանում էին իրենց հատուկ մտածողությամբ,դատողությամբ, հետևում էին սեփական կարծիքներին:
Դասը, իսկապես, անչափ ուսանելի էր, հետաքրքիր և բովանդակալից:

Մ. Զաքարյան

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…