ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Արարատյան բակալավրիատը կներկայացվի ՀՀ մարզային դպրոցներին

Դեկտեմբերի 2, 2016
Լուրեր կազմակերպություններից

Միջազգային չափանիշներին համապատասխան նոր կրթական ծրագիրը՝ Արարատյան բակալավրիատը, ներդրվում է ՀՀ մարզային՝ ավագ բաղադրիչ ունեցող դպրոցներում։ Այս նպատակով ս․ թ․ դեկտեմբերի 5-ից 15-ը «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանի բոլոր մարզերում կանցկացնի հանրային լսումներ։

«Այբ» կրթական հիմնադրամի պատվիրակությունը կայցելի ՀՀ բոլոր մարզեր՝ հանդիպելու 800-ից ավելի դպրոցների ներկայացուցիչների հետ, ծանոթացնելու ծրագրի նպատակներին, տեսլականին, ծրագրին անդամակցելու քայլերին ու պահանջներին։

Ծրագրին միանալու մրցույթը կհայտարարվի ս․ թ․ դեկտեմբերի 20-ին։

Արարատյան բակալավրիատը միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր է, որ կոչված է մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ բոլոր աշակերտներին։ Ծրագիրը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում։

Առաջին փուլում նախատեսվում է ծրագիրը ներդնել ՀՀ մարզերի ընտրված դպրոցներում առնվազն մեկական հոսքային դասարանով՝ հետագայում ընդլայնման ակնկալիքով։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE) հետ համագործակցությամբ։ Այս գերազանցության ծրագիրը կգործի պետական կրթական ծրագրին զուգահեռ՝ տալով աշակերտներին ավագ դպրոցի կրթական ծրագրի ընտրության ավելի լայն հնարավորություն և ապահովելով կրթության որակի և ավարտական գնահատականների ու դիպլոմի և՛ տեղական, և՛ միջազգային ճանաչում:

2015 թ․ ընթացքում ԱԲ-ը համաքննվեց Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի ﬕջազգային քննություններ» կենտրոնի կողմից և արդյունքում գնահատվեց որպես անգլիական խորացված  մակարդակներին (GCE A Levels) համազոր։ 2016 թ․ օգոստոսին Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (UK NARIC)` միջազգային հավաստագրման ամենահեղինակավոր կառույցը, նույնպես ԱԲ-ը համազոր ճանաչեց այնպիսի միջազգային առաջատար կրթական ծրագրերին, ինչպիսին են անգլիական խորացված մակարդակները (GCE A Levels) և ամերիկյան Advanced Placement-ը (AP)։ ԱԲ-ի համազորությունը վերոնշյալ կրթական ծրագրերին հնարավորություն է տալիս հայ աշակերտներին հայերենով հանձնելու միջազգային քննություններ և այդ քննությունների արդյունքների հիման վրա ընդունվելու աշխարհի լավագույն համալսարաններ կամ այդ քննությունների արդյունքները կրեդիտավորելու այդ համալսարաններում։

Նյութի աղբյուրը. «Այբ» կրթական հիմնադրամ

  • ԵՐԵԽԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ...

    Թեմայի հեղինակ՝ AsyaY

    Հարգելի գործընկերներ քաջ գիտակցում եմ համակարգչի կարևորությունը այսօր մեր կյանքում:Բայց իրականությունից փախչելն անհնար է:Շարունակ մեծանում է երեխաների կախվածությունը հանակարգչի նկատմամբ:Երեխաները ժամերով նստում են համակարգչի առջև խաղեր խաղում՝,բայց այդ ամենը վատ…

  • Տեքստային խնդիրներ- շարժում-թեմատիկ միավոր

    Թեմայի հեղինակ՝ Բելլա Թամրազովա

    Քանի որ այս թեմայի խնդիրներն ընդգրկված են կրկնության բաժիններում, նպատակահարմար եմ գտել լրացուցիչ դասաժամերին կազմակերպել այսպիսի ուսուցում՝ թեմայի յուրացման մակարդակն ապահովելու նպատակով: Առաջնային առարկայախումբ ՝ • Հանրահաշիվ • Ֆիզիկա Երկրորդային…

  • Բաց դաս

    Թեմայի հեղինակ՝ Flora Hovhannisyan

    Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ խոսել բաց դասերի մասին. որոնք են դրանց կազմակերպման նպատակները, ինչպես պետք է կազմակերպել դրանք, ովքեր կարող են կազմակերպել այդպիսի դասեր, ովքեր կարող են ներկա լինել այս…

  • Մատչելի դասի պլանները որպես դասի արդյունավետության կարևոր պայման

    Թեմայի հեղինակ՝ Larisa0504

    Հարգելի գործընկերներ հրավիրում եմ ձեզ նոր քննարկման: Իմաստունի խոսք է. Խելացին նա է, ով բարդ բաները ներկայացնում է պարզ ու մատչելի: Կարծում եմ, որ դասի արդյունավետության համար կարևոր են պարզ…

  • ԹԵՄԱՏԻԿ ԱՇԽԱՏԱՆՔ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ/2/

    Թեմայի հեղինակ՝ AsyaY

    2016-2017 ուսումնական տարի II կիսամյակ Թեմատիկ աշխատանք N 2 Առարկա - Մաթեմատիկա Թեմա –Բազմապատկում բաժանում Դասարան - ΙΙ Ամիս, ամսաթիվ __________________ Ազգանուն, անուն_________________________ I տարբերակ 1. Տրված թվերից ընդգծի՛ր միայն…

  • «Գնդի ծավալը» թեմայի ուսուցման իմ փորձից

    Թեմայի հեղինակ՝ Բելլա Թամրազովա

    Այս թեման ընդգրկված է 12-րդ դասարանի խորացված ուսուցմամբ երկրաչափության դասընթացում: Որպես դասի նպատակներ սահմանել եմ հետևյալները. • սովորեն գնդի ծավալի հաշվման բանաձևը, • հանրահաշվի և մաթ.անալիզի գիտելիքներն օգտագործելու միջոցով ստանան…

  • Հարցադրման մեթոդ

    Թեմայի հեղինակ՝ Flora Hovhannisyan

    Եկենք խոսենք հարցադրման մեթոդի մասին. ինչ գիտենք դրա մասին, ինչպես ենք կիրառում, որն է դրա նպատակը, մեթոդի կիրառումը ինչին է նպաստում:

  • Միջառարկայական կապը ֆիզիկայի դասին

    Թեմայի հեղինակ՝ Hasmik.Vardanyan

    Բնագիտական հոսքում թեման կարելի է անցկացնել համագործակցային,հետազոտական մեթոդներով՝օգտագործելով միջառարկայական կապեր/կենսաբանություն-ֆիզիկա-առողջ ապրելակերպ/: Դասի կահավորումը՝անհրաժեշտ սարքեր, զննական նյութեր, տեսասահիկներ, գծապատկերներ: Խմբերին նախօրոք տրվել էին հետևյալ ենթաթեմաները. առաջին խումբ՝ • Աչքը որպես օպտիկական…

  • Էկոլոգիական կրթությունը և բնապահպանությունը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ Լիլ

    Ժամանակակից աշխարհում, երբ օրեցօր մեծանում է հասարակության ներգործությունը շրջակա միջավայրի վրա, այժմ առավել քան արդիական է դառնում հասարակության էկոլոգիական կրթության անհրաժեշտությունը: Քեոփսի բուրգի մակագրությունը զգուշացնում է. :

  • Խնդիրների լուծում քիմիայից և կենսաբանությունից

    Թեմայի հեղինակ՝ Իրա Թադևոսյան

    Բարև ֆորումի ընկերներ: Թեման բացել եմ աշակերտների, ծնողների, ուսուցիչների համար, ովքեր կցանկանային այս կամ այն խնդրի լուծումը տեսնել մի քանի տարբերակներով ու բացատրություններով: Եկեք տեղադրենք ու օգնենք միմյանց: Ակնկալում եմ…

Ազգային վարկանշավորման համակարգ