ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Թախծոտ աշունը». միջոցառում Մասիս քաղաքի Վ.Բաբայանի անվան հ.2 հիմնական դպրոցում

Դեկտեմբերի 7, 2016
Դպրոցական անցուդարձ

Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի ասմունքի խմբակի շնորհաշատ երեխաները: Գեղեցիկ դահլիճում թևածում էր աշնանային տրամադրությունը. երեխաները  միջոցառման ընթացքում շփվեցին բնության հետ,փորձեցին բանալ թախծոտ աշնան գաղտնիքները: Այո՛, թախծոտ, որովհետև աշունը իր կաթիլե մատներով շոյում է մեռնող տերևների մարմինն ու հետո հանդարտ ու մեղմիկ պարում ջրերի վրա… երգում տանիքներին, կամաց ու թախծոտ լալիս է պատուհաններին…

Հիասքանչ էր նաև պարը, կարծես քամու մեղեդու տակ պարում էին տերևները՝ անգամ չկասկածելով, որ դա իրենց վերջին աշնան վալսն է: Երեխաները կարողացան պատկերել աշնան գույները իրենց նկարներով,որոնցով և ազդարարեցին խոր աշնան գեղեցիկ ավարտը և հոգիների ջերմությունը:

Հոգեպարար երգերով երեխաները արտահայտեցին «աշուն» բառի զգացմունքայնությունը. տիրում էր Հախվերդյանական  տրամադրությունը: Պատահական չէր, որ միջոցառումը տեղի ունեցավ հենց աշնան վերջին օրը…

       Վերջում հանդիսատեսին մաղթեցին հեքիաթային և անմոռաց ձմեռ. «պետք է չմոռանա՛լ, որ կարևոր չէ, թե ինչ եղանակ է դրսում, կարևորը՝ ինչ եղանակ է հոգում»:

ԴԱ  կազմակերպիչ՝ Ե.Օհանջանյան
Երաժշտական ձևավորումը՝ Ն.Մակինյան
Համակարգչային ձևավորումը՝ 9Գ դասարանի աշակերտուհի Մ.Արսենյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…