ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համաշխարհային համաժողովի մասնակիցներն այցելել են Արարատի մարզի դպրոցներ

Սեպտեմբերի 9, 2016
Պաշտոնական

Երևանում ընթացող Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի մասնակիցները Հայաստանի դպրոցներում իրականցվող դպրոցական սննդի ծրագրին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 8-ին այցելել են Արարատի մարզի դպրոցներ: Այս մարզում դպրոցական սնունդն իրականցվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ: ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Բագրատ Եսայանի տեղեկացմամբ՝ հանրապետության 1390 դպրոցներից 1150- ը, այսինքն ՀՀ բոլոր մարզերի կրտսեր դպրոցներն ընդգրկված են դպրոցական սննդի ծրագրում:

Դրանցից Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի թվով 260 դպրոցները ներառված են ազգային ծրագրում: «Ծրագրի մեկնարկից 4 տարի հետո Արարատի, Վայոց ձորի և Սյունքի մարզերի դպրոցներում դպրոցական սննդի ծրագիրը Պարենի համաշխարհային ծրագրի կողմից փոխանցվել է պետությանը և այժմ այս 3 մարզերում ֆինասավորումն ամբողջությամբ կատարվում է ՀՀ կառավարության կողմից: Մնացած 7 մարզերում ծրագրի ֆինանսվորումը կատարվում է Պարենի համաշխարհային ծրագրի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության դոնորությամբ: Մենք նախատեսում ենք, որ տարեցտարի ազգային ծրագրի շրջանակն ընդլայնվելու է. 2017-ին դպրոցական սննդի ազգային ծրագրում կընդգրկվի նաև Տավուշի մարզը, իսկ հետագա երկու տարիներին Շիրակի և Արագածոտնի մարզերը»,- նշել է Բ. Եսայանը և հավելել, որ Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների 50 տոկոսում կազմակերպված է տաք ճաշ, մնացած դպրոցներում դեռևս տրամադրվում է սառը սնունդ / թխվածքաբլիթ և հյութ/: Բ. Եսայանի խոսքով՝ համապատասխան սարքավորումներ հատկացվել են ազգային ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներին, սակայն կախված ֆինանսավորման և ծնողական համայնքի ներգրավվածության չափերից, որոշ դպրոցներում տաք սննդի կազմակերպման համար միջոցները չեն բավարարում. «Մենք փորձելու ենք բոլոր դպրոցներին տաք սննդի կազմակերպման հնարավորություն տալ: Այժմ ուսումնասիրություն է կատարվում այն դպրոցներում, որտեղ սարքավորումներ կան, սակայն տաք սնունդ չի կազամակրպվում: Նախատեսվում է ստեղծել հատուկ հիմնադրամ, որը ամենայն հավանականությամբ կնախաձեռնի տաք սննդի մատակարարում դպրոցներին»,- տեղեկացրել է Բ. Եսայանը՝ հավելելով, որ հիմնադրամի ստեղծումից մի քանի տարի անց դպրոցական սննդի ծրագրում նախատեսվում է ընդգրկել նաև Երևանը:

Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի մասնակիցների մարզային շրջայցի առաջին կանգառը Արարատի մարզի Սիսավան համայնքի միջնակարգ դպրոցում էր, որտեղ դպրոցական սնունդը տրվում է տաք ճաշի տեսքով: Դպրոցի տնօրեն Ն. Գալստյանի տեղակացմամբ դպրոցն ունի 300 աշակերտ, որոնցից 145-ը / կրտսեր դպրոցի ու նախակրթարանի սաները/ օգտվում են դպրոցական սննդից: Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի պատվիրակները Սիսավանի դպրոցում ծանոթացել են դպրոցական սննդի կազմակերպման համար ստեղծված պայմաններին՝ խոհանոցային գույքին, ճաշացանկին, խոհարարների աշխատելաոճին ու աշակերտների նախասիրություններին: Դպրոցի տնօրենը, ներկայացնելով ծրագրի իրականացման ընթացքը՝ նշել է, որ բացի կառավարության հատկացրած ֆիանսավորումից, որը յուրաքանչյուր երախայի համար կազմում է օրական մոտ 150 դրամ, իրենք ստանում են նաև ծնողական համայնքի աջակցությունը. «Ծնողական կամավոր աջակցությունը շատ կարևոր է այս ծրագրի հաջողության համար: Դրա շնորհիվ դպրոցական սննդի ճաշացանկը դառնում է ավելի բազմազան: Օրինակ, երեխաները մեզ մոտ ստանում են նաև միս, միրգ, բանջարեղեն, որն ապահովվում է ծնողական համայնքի ներդրումների շնորհիվ»,- նշել է տնօրենը:

Դպրոցում շրջայց կատարելուց հետո հյուրերը Սիսավանի դպրոցի բակում մասնակցել են ծառատունկի, ինչպես նաև ունկնդրել սաների երգուպարի կատարումները: Օտարեկրացի հյուրերը հայ փոքրիկների հետ փորձել են մասնակցել հայկական ազգային պարերի կատարմանը, ինչպես նաև լուսանկարվել նրանց հետ:

Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի մասնակիցները, որոնց թվում են 65 երկրների 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ մոտ երկու տասնյակ նախարարներ այցելել են նաև Վեդու թիվ 1 և թիվ 2, Արտաշատի թիվ 1 և թիվ 2, Արալեզ համայնքի դպրոցներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…