ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ռոբոտաշինությունը Հրազդանի Վ. Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցում

Դեկտեմբերի 13, 2016
Դպրոցական անցուդարձ ՏՀՏ նորություններ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ նախաձեռնել և իրականացնում է ինժեներական լաբորատորիա-խմբակների ներդրման ծրագիր հանրակրթական դպրոցներում:

Ծրագրի նպատակն է հանրակրթական դպրոցներում արտադասարանային խմբակների ձևաչափով ստեղծել ինժեներական և ռոբոտաշինության խմբակներ, բացահայտել բնագիտական տաղանդով օժտված երեխաների, նպաստել նրանց մասնագիտական կողմնորոշմանը:

Ծրագիրը գրավիչ է, շատ ու շատ երեխաների ձգտումներին մոտ ու հարազատ: Ծրագրի կառավարումը ստանձնել է ԻՏՁՄ-ն, իսկ ԿԳ նախարարությունը ապահովում է խմբակավարների վարձատրությունը:

2016-2017 ուստարվանից այդ ծրագիրը մուտք է գործել նաև Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան h.11 հիմնական դպրոց:

Ներկայումս դպրոցում գործում է ռոբոտաշինության խմբակ, որի ղեկավարը Տիգրան Սահակյանն է, բարձրագույն կրթությամբ, բանիմաց, խելացի և համակողմանի զարգացած մի երիտասարդ, որն ունի մանկավարժական ունակություններ և անհրաժեշտ տեխնոլոգիական գիտելիքներ: Անցել է վերապատրաստման դասընթացներ:

Անցած մի քանի ամիսների ընթացքում խմբավարը փնտրտուքի մեջ էր. ցանկացողները շատ են, բայց պետք է բացահայտել, հայտնաբերել բնագիտական տաղանդով օժտված երեխաների: Այժմ խմբակում ընդգրկված է 12 երեխա, որոնք սիրով են մասնակցում խմբակի աշխատանքներին:

Դպրոցում ստեղծվել են համապատասխան պայմաններ. հատկացվել են դասասենյակ, համակարգիչներ, իսկ ԻՏՁՄ-ն տրամադրել է համակարգչային սեղաններ, աթոռներ, լաբորատոր որոշ սաքավորումներ: 

Ծրագիրը անչափ հետաքրքիր է, հեռանկարային: Տաղանդավոր երեխաների հայտնաբերման աշխատանքները շարունակվում են:

 

Մ.Զաքարյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…