ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Էլեկտրոնային համակարգը պետք է բաց և հասանելի լինի բոլոր դպրոցների համար. Լ. Մկրտչյան

Դեկտեմբերի 14, 2016
ՏՀՏ նորություններ Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել կրթակարգի մշակման աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարարի  տեղակալ Դավիթ Սահակյանը, հանրակրթության վարչության պետը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը, հեռավար  դասեր կազմակերպած դպրոցների տնօրենները, Կրթության ազգային ինստիտուտի և   ոլորտի այլ պատասխանատուներ: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղական դպրոցների մենթորությունը ստանձնած առաջատար դպրոցների հարցը, ներկայացվել են առաջարկություններ խմբեր կազմելու հիմնական մոտեցումների ու սկզբունքների վերաբերյալ: Հիշյալ դպրոցների  ցանկն առաջիկայում կհաստատվի, որից հետո խմբի լիդերության պատասխանատվությունը  ստանձնած  յուրաքանչյուր դպրոց խմբում ընդգրկված դպրոցների հետ  համատեղ կմշակի տեսադասեր կազմակերպելու աշխատանքային ծրագիր և ժամանակացույց: Այս համատեքստում նախարար Լևոն Մկրտչյանը, որպես խնդիր կարևորել է տեսադասերի գնահատման արդյունավետությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսուցման մեթոդաբանությունը դեռևս մշակման և փորձարկման  փուլում է. «Բովանդակային առումով կրթակարգի ամենասկզբունքային խնդիրն առարկայական խմբերի և բնագավառների ճիշտ համամասնությամբ բաշխումն է: Երկրորդն արդեն մեթոդաբանության խնդիրն է՝ մենք պետք է նախ մշակենք և դպրոցներին առաջարկենք տեսադասերի և   էլեկտրոնային կրթության մեթոդիկա: Հաջորդ ամենակարևոր խնդիրն էլեկտրոնային գրադարանի ստեղծումն է, որտեղ պետք է ներբեռնել  կրթական ամբողջական և համակարգված բովանդակություն՝ ըստ առարկաների և դասարանների: Համակարգը պետք է բաց և հասանելի լինի բոլոր դպրոցների համար: Ընդ որում  բոլոր ուսուցիչներին պետք է տրվի, ինչպես  համակարգից  օգտվելու, այնպես էլ սեփական փորձն ու կարծիքն ազատ ամբիոնի ձևաչափով արտահայտելու հնարավորություն»,-նշել է նախարար  Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ ՀՀ վարչապետը նոր հանձնարարական է տվել՝ երկշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել նոր ուսումնական տարվանից էլեկտրոնային կրթության զանգվածային կիրառումն ապահովող համալիր միջոցառումների ժամանակացույցը:

Խորհրդակցության ընթացքում, հաշվի առնելով մասնագետների առաջարկությունենրը, ընտրվել է  հեռավար և էլեկտրոնային կրթության համար առավել արդյունավետ համարվող առարկայախումբը/ «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և օտար լեզուներ/:  Քննարկման մասնակիցներն առանձնակի կարևորություն են տվել տեսադասերի  և հեռավար կրթության արդյունավետության խնդրին՝ ըստ դասարանների և հանրակրթության աստիճանների:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև «Դպրոցների համագործակցության վիրտուալ  համայնքի ձևավորման ազգային ծրագրի»   նախագիծը, որը մշակվել է ԿՏԱԿ-ի կողմից: 

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…