ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օրակարգում` դպրոցներում ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության հարցերը

Դեկտեմբերի 14, 2016
Պաշտոնական

Հաշվի առնելով ֆինանսական և տնտեսագիտական որակյալ կրթությամբ ապահովելու կարևորությունն ու արդիականացումը՝ ՀՀ կառավարության վերջին նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարել էր երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույց՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով: Այդ կապակցությամբ այսօր նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, նախարարության, «Պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության և «Հայ կրթություն» հիմադրամի ներկայացուցիչները:

Նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է հանրակրթական դպրոցներում ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության իրականացումը` ընդգծելով, որ այն նպատակ ունի սովորողներին զինել ձեռնարկատիրական հմտություններով և խթանել նրանց նորարարական մտածելակերպը, վերջիններիս հաղորդել անհրաժեշտ ֆինանսական հմտություններ, ինչպես նաև ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը:

Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության միջև 2011 թվականին կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում ՀՀ դպրոցներում իրականացվում է «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն ավագ դպրոցի սովորողների համար» կրթական ծրագիրը: Հաշվի առնելով վերոնշյալ ծրագրի արդյունավետությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ և «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը, և «Հայ կրթություն» հիմադրամն իրենց ծրագրերն իրականացնում են խմբակների դասընթացների ձևաչափով /շուրջ 180 դպրոց/, և այն չի կրում պարտադիր բնույթ, առաջարկ է հնչել պահպանել վերոնշյալ ձևաչափը` միաժամանակ ներկայացնելով համատեղ ծրագիր` դասընթացը որպես պարտադիր բաղկացուցիչ կրթական ծրագրերում ներառելու նպատակով:

Քննարկվել են նաև ուսուցիչների վերապատրաստման, ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների և Բանկերի ասոցիացիայի հետ համագործակցության հնարավոր ուղիները` լրացուցիչ կրթական ծրագրերում ներդրումներ անելու և երիտասարդ սերնդի հետ ակտիվորեն աշխատելու համատեքստում: Աշխատանքային խումբը քննարկել է նաև համապատասխան ձեռնարկների մշակման և այլ ընթացիկ հարցեր:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել մեկշաբաթյա ժամկետում կազմել գործողությունների հստակ ժամանակացույց` ՀՀ կառավարություն ներկայացնելու համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…