ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամեն դպրոց կրթության բովանդակության իր հավակնությունը պետք է ունենա. Լ. Մկրտչյան

Դեկտեմբերի 15, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է դպրոցների զարգացման ծրագրերի մեթոդաբանության մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհրդակցությունը ներկա են եղել ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ԱԺ կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռ. Մուրադյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետը, ԿԱԻ-ի ԿԳՆ ԾԻԳ-ի ներկայացուցիչները և աշխատանքային խմբում ընդգրկված դպրոցների տնօրենները: Նշենք, որ աշխատանքային խումբը ձևաորվել է ԿԳ նախարարի հրամանով՝ ի կատարումն ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060 Ա որոշմաբ հաստատված ծրագրի: Աշխատանքային խմբին հանձնարարված է վեցամսյա ժամկետում մշակել դպրոցների զարգացման մեթոդաբանություն: Ներկայացնելով դպրոցների զարգացման մեթոդական մոտեցումների կարևորությունը՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի 1380 դպրոցներից յուրաքանչյուրը պետք է ունենա իր առանձին զարգացման ծրագիրը. «Յուրաքանչյուր դպրոց պետք է ունենա իր զարգացման ծրագիրը, որը բովանդակային առումով կներկայացնի  տվյալ դպրոցի հետագա զարգացումը,  ինչպես նաև կներառի դպրոցի հեռանկարը, շինարարական և նորոգման խնդիրները: Զարգացման ծրագիրը պետք է բխի կոնկրետ իրավիճակից և շատ հնարավոր է, որ այսօրվա զարգացման ծրագիրը մի քանի տարի անց տվյալ հաստատության պահանջները այլևս չբավարարի: Յուրաքանչյուր դպրոց իր զարգացման ծրագրով պետք է հնարավորություն ունենա անընդհատ մեծացնել իր զարգացման նշաձողը: Մեր խնդիրն է օգնել դպրոցին՝ նրան առաջարկելով այնպիսի մեթոդաբանություն, որտեղ ամեն տնօրեն կկարողանա իր դպրոցի զարգացման առաջնահերթությունը ձևակերպել»,- նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ դպրոցների զարգացման մեթոդաբանություն մշակելու անհրաժեշտությունն առաջացել է ավագ դպրոցների զարգացման ծրագրերի ուսումնասիրությունից: Գործող օրենսդրությունը պահանջերով յուրաքանչյուր դպրոցի տնօրեն ընտրվում է մրցույթով, որին մասնակցելու կարևոր պահանջներից մեկն էլ զարգացման ծրագրի ներկայացումն է: Կատարված ուսումնասիրությունը սակայն ցույց է տվել, որ զարգացման ծրագրերը հիմնականում կրկնում են միմյանց, շատ դեպքերում փոխված է միայն դպրոցի անվանումն ու գտնվելու վայրը: «Մեր խնդիրն է հստակեցնել և որոշակիացնել, թե ինչ բաղադրիչներից է կազմված լինելու զարգացման ծրագիրը: Ամեն դպրոց կրթության բովանդակության իր ամբիցիան՝ ձգտումն ու հավակնությունը պետք է ունենա և դա պետք է ձևակերպված լինի այդ ծրագրում»,-նշել է նախարար Մկրտչյանը:

Խորհրդակցության ընթացքում Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորասյանը ներկայացրել է «Դպրոց կենտրոնների միության» կողմից  մոտ երկու տարի առաջ մշակված դպրոցների զարգացման ծրագրի ուղղեցույցը, որը կարող է հիմք ընդունվել մեթոդաբանության հետագա մշակման համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…