ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանն իմ անունն է

Դեկտեմբերի 15, 2016
Դպրոցական անցուդարձ

Հայաստանը իմ անունն է,
Ազգանունն է,
Ինձ ուժ տվող զորությունն է,
Իմ հինը և նորությունն է,
Իմ լեզուն է, այբուբենը.
Ուրիշ խոսքով այն ամենը,
Որ կոչվում է հայրենի տուն:

Նոյեմբերի 23-ին Աբովյանի Վ.Համբարձումյանի անվան №10 հիմնական դպրոցի փոքր դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանին, որը կազմակերպել էր դպրոցի թատերական խումբը:

Դպրոցի դահլիճում թևածում էր խինդն ու ցնծությունը: Երեխաները հետաքրքիր և բազմաբովանդակ խոսքով, պարով ու երգով ներկայացրին մեր ազատ ու անկախ Հայաստանին նվիրված բանաստեղծությունները՝ հիացնելով ու հուզելով ներկաներին: Երեխաները ներկայացրին մի դրվագ հայրենիքը լքողների և հայրենիք վերադարձողի մասին: Դրվագը շատ հուզիչ էր և ինձ թվում է, որ բոլորը հասկացան, որ հայրենիքից զատ, հայրենիքից դուրս խաբուսիկ են բոլոր դրախտները:

Մենք՝ բոլորս, անկախ ու հաղթական Հայաստանի զավակներն ենք և խոնարհվում ենք բոլոր նրանց առաջ, ովքեր իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի: Հայը երբեք իր հողն ու հայրենիքը չի տա ոչ ոքի ու չի ծնկի երբևէ: Հայը ծնկում է միայն իր հողի առաջ, ծնկում է վիրավոր դրոշի առաջ, իր նահատակների, սրբության, իր խաչի ու հավերժող ազգի Արարչի առաջ:

Հայը դարերով սիրով է պահել յոթ թանկ սրբություն. գիրքը, Մասիսը, շինարար ոգին, հավատը, լեզուն, հայ ընտանիքը և ամենից վեր, ամենից լուսե՝ մայր Հայրենիքը:

Աշակերտները իրենց երգերով ու բանաստեղծություններով հայրենասիրական շունչ հաղորդեցին միջոցառմանը: Դահլիճում թևածում էր հայրենասիրական ոգին:

Թո՛ղ հավերժ ապրի մեր ժողովուրդը,
Հազար տարիներ ու հազար դարեր,
Թող այնքա՛ն ապրի մեր ժողովուրդը,
 Քանի ապրում է մեր հողագունդը,
Իսկ մենք՝ հայերս,
Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք:

Նյութը պատրաստեց հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լարյուֆա Ալաբերքյանը

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…