ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դասղեկի ժամեր աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ

Դեկտեմբերի 15, 2016
Դպրոցական անցուդարձ

Օրերս Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվեցին դասղեկի ժամեր:

2016 թ-ի դեկտեմբերի 5-ին 7 Ա և 7 Գ դասարաններում անցկացվեցին դասղեկի ժամեր՝ նվիրված Արամ Խաչատրյանին և նրա երկու ստեղծագործություններին՝ «Գայանե» բալետին և «Ջութակի կոնցերտ»-ին: Դասը կազմակերպել էին աշակերտական խորհրդի անդամներ Ժասմին Ամիրյանը /8 Ա դասարան/ և Մերի Միքայելյանը /9 Բ դասարան/: Դասին ներկա էին դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը, փոխտնօրեններ, 7 Ա և 7 Գ  դասարանների դասղեկները:  

Դասի սկզբում աշակերտներին ներկայացվեցին հետաքրքիր տեղեկություններ մեծ կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ: Այնուհետև աշակերտները դիտեցին բալետը և ունկնդրեցին կոնցերտը: 7 Բ դասարանի աշակերտուհի Լուսինե Սաքունցը կատարեց հատվածներ մեծ կոմպոզիտորի ստեղծագործություններից:

Դեկտեմբերի 6-ին աշակերտական խորհրդի անդամներ Էլեն Հարությունյանը /8 Բ դասարան/, Էմիլյա Դարչինյանը /8 Ա դասարան/ և Աիդա Կլեկչյանը /8 Ա դասարան/ 6 Գ դասարանում կազմակերպեցին դասղեկի ժամ՝ նվիրված հայտնի երաժիշտ, դաշնակահար Էդվարդ Գրիգին: Սկզբում նրանք ներկայացրեցին Էդվարդ Գրիգի կենսագրությունը, ապա դիտեցին «Լեգենդ Գրիգի մասին» մուլտֆիլմը: Դրանից հետո մի քանի անգամ ունկնդրելով Գրիգի ստեղծագործությունները՝ աշակերտները փորձեցին կռահել դրանք: Վերջում աշակերտները հարցերի միջոցով ամփոփեցին դասը:

Դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը իր գոհունակությունը հայտնեց աշակերտական խորհրդի անդամներին նման նախաձեռնության համար:

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…