ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս մայրենիից

Դեկտեմբերի 15, 2016
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 25-ին Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոցի 2-րդ «բ» դասարանում (ուսուցիչ՝ Գ. Բատիկյան) անցկացվեց  բաց դաս մայրենիից։

Դասի թեման էր  Վախթանգ Անանյանի  «Վայրի  տանձենու տակ»  պատմվածքը։

Աշակերտները ներկայացրին հեղինակի՝ Վ. Անանյանի կյանքը և նրա գրական գործնեությունը։ Հեղինակի գրական գործնեությունը ներկայացնելիս նրանք ակնառու դարձրին հեղինակին՝ որպես հայրենի բնության,  կենդանական աշխարհի հիանալի  գիտակի։

Աշակերտների կողմից նյութի ընթերցումն իրականացվեց ընտրովի ընթերցանության մեթոդով, որպեսզի աշակերտների ուշադրությունը բևեռվի նյութի գաղափարն արտահայտող, բնության  հրաշալի պատկերները նկարագրող մասերի վրա։ Այն աշակերտներին նախապատրաստեց  նյութի բովանդակության վերարտադրմանը։ Աշակերտներին առաջադրվեց նյութի պլանը՝ խառնված հերթականությամբ։ Նրանք հեշտությամբ դասավորեցին այն ըստ տրամաբանական հաջորդականության։ Նյութի բովանդակությունը վերլուծելիս , ուսուցիչը  կիրառելով T–ձև աղյուսակը, վերլուծության և համադրության միջոցով բացահայտեց Կապանի և Գավառի բուսականության, կենդանական աշխարհի, կլիմայի նմանություններն և տարբերությունները։

Դասն անցավ ակտիվ համագործակցային մթնոլորտում։ Աշակերտների համագործակցման արդյունքում (մեթոդ՝ Խճանկար ) ստացվեց գեղեցիկ և բովանդակալից  պաստառ։ Դասին կիրառվեց ՏՀՏ, որի միջոցով աշակերտները ծանոթացան Կապանի բնությանը, կենդանական աշխարհին, դիտեցին քարտեզը, համեմատեցին Կապանի տեղանքը, ծանոթացան Սյունիքի մարզին։ Դասի ընթացքում ապահովվեց թե́ ներառարկայական, թե́ միջառարկայական կապը։ Աշակերտները հիացրին ներկաներին հայրենի բնության և կենդանական աշխարհի մասին իրենց ունեցած գիտելիքներով։ 

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…