ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Արարատյան բակալավրիատը ներդրվում է ՀՀ մարզային դպրոցներում

Դեկտեմբերի 16, 2016
Լուրեր կազմակերպություններից

Հերթական մեծ հաղթանակը Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում, որի համար «Այբ»-ում օրնիբուն աշխատել ենք տասը տարի: ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում հաստատեց, որ այսուհետ մարզերի յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա անվճար ստանալու միջազգայնորեն մրցունակ բարձրորակ կրթություն՝ առանց լքելու իր հարազատ մարզը կամ դպրոցը: Այսպիսով` Արարատյան բակալավրիատը լուծում է մարզային դպրոցների համակարգային զարգացման կարևորագույն խնդիրը:

Մարզային ավելի քան 400 դպրոց, որոնք ունեն ավագ բաղադրիչ, արդեն տեղեկացվել են Արարատյան բակալավրիատի (ԱԲ) ծրագրի բոլոր մանրամասների և ծրագրին անդամակցելու պայմանների մասին: Իսկ հաջորդ շաբաթ պաշտոնապես կհայտարարվի ՀՀ մարզային դպրոցների՝ ԱԲ-ին անդամակցության մեկնարկը:

Նյութի աղբյուրը. «Այբ» կրթական հիմնադրամ

Ազգային վարկանշավորման համակարգ