ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս` նվիրված հայերեն Աստվածաշունչ մատյանի 1-ին կամ Ոսկանյան տպագրության 350-ամյակին

Դեկտեմբերի 19, 2016
Դպրոցական անցուդարձ

Ուսուցիչ – Նորա Ղավալյան

Դասի թեման-Աստվածաշունչ մատյան

Դասի նպատակը- Կարևորել հայոց մայր եկեղեցու դերը որպես գաղափարական հզոր զենք, որը դարեր շարունակ կատարել է պետության գործառույթները և դարձել ազգային նկարագրի անբաժանելի մասը:

Ճանաչել մեր երևելի հոգևոր գործիչներին` սրբագույն Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին, Հակոբ Մեղապարտին և Ոսկան Վրդապետին, որոնք կերտեցին հայ հոգևոր մշակույթը՝ փրկելով մեր ժողովրդին կործանումից:

Ճանաչել ազգային արժեքները, աստվածաշունչ մատյանի  միջոցով  դաստիարակել առաքինություն, նվիրվածություն հայրենիքին, ծնողասիրություն, պարտքի և պատասխանատվության զգացում:

Դասի ընթացքը – Ուսուցիչը ներկայացրեց բաց դասի թեման: Նա կարևորեց Հայոց եկեղեցու և Աստվածաշունչ մատյանի տպագրության կարևորությունը ԺԶ և ԺԷ դարերում, երբ հոգեվարքի վերջին րոպեներն էր ապրում սահակմաշտոցյան ժառանգությունը:

Աշակերտները դասը սկսեցին Տերունական աղոթքով և Մայր աթոռն ու հայոց վեհափառ կաթողիկոսին փառաբանող երգով:

Ուսուցչի հրահանգով աշակերտները ներկայացրին Աստվածաշունչ մատյանը` կիրառելով տարբեր հնարներ՝ «Պրիզմա», ակրոստիքոս, Հարց ու պատասխան: Հաջորդ քայլով անդրադարձան իրենց անցած դասերին: Նրանք ներկայացնում էին դասանյութը` դրսևորելով քննադատական – վերլուծական հայեցակարգ: Յուրաքանչյուր դասի եզրակացությունը համեմվում էր Գիրք առակացից բերված խոսքով:Սովորողները սիրով խոսեցին նաև Արարատ սարի մասին, մեկնաբանեցին` ինչու է հայոց անկախ զինանշանի վրա պատկերված մեր սուրբ սարը: Նրանք կարևորեցին նաև Մաշտոցի և Ոսկան  վարդապետի  կատարած հանճարեղ ձեռնարկի դերը հայոց կյանքում: Ներկայացրին նաև վարդապետի կյանքը և ազգանվեր գործունեությունը, արտասանեցին վարդապետի գրաբարով գրված «Տաղ Ոսկան վարդապետ ասացեալ»:

Վերջում կատարվեց անդրադարձ`հնչեցնելով երախտագիտության խոսքեր. «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»:

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…