ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Լևոն Մկրտչյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

Դեկտեմբերի 20, 2016
Պաշտոնական լրատու

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվային: 
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` նախարար Լևոն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում Բուլղարիայի հետ հարաբերությունները զարգացման նոր մակարդակ կարձանագրեն և այդ համատեքստում կարևորել է համագործակցության խորացմանն  ուղղված գործնական քայլերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2016-2020 թվականների համագործակցության մասին» ծրագրին: Նշվել է, որ համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով նախատեսվում  է  ակտիվացնել  միջբուհական համագործակցությունը, մասնավորապես`  կրթաթոշակների փոխանակման գործընթացում: Զրուցակիցների հավաստմամբ` նոր ծրագրի իրականացումը դինամիկա կհաղորդի հայ-բուլղարական կրթական համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը: 
Նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Հայաստանն այս տարվանից անդամակցում է եվրոպական «Հորիզոն-2020» գիտական ցանցին և այդ համատեքստում  առաջարկել ակտիվորեն համագործակցել նաև գիտության ոլորտում` շեշտը դնելով բնական գիտությունների վրա: 
Շնորհակալություն հայտնելով կրթության ոլորտում առկա համագործակցության համար` դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվան կարևորել է համագործակցության նոր ծրագրի ստորագրումը՝ հույս հայտնելով, որ այն կրթության ոլորտում երկու երկրների միջև զարգացման նոր հեռանկարներ կբացի: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք ընթացիկ աշխատանքային հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ազգային վարկանշավորման համակարգ