ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողով

Դեկտեմբերի 21, 2016
Պաշտոնական

Տեղի է ունեցել Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ներկայացվել է ծրագրի ընթացքը, մասնավորապես  2016 թ. կատարված աշխատանքները,  ինչպես նաև նախանշվել են  2017-18 թվականների զարգացման հիմնական ուղղությունները։ Համաժողովի ընթացքում տեղի ունեցած  Որակի ազգային մրցանակաբաշխության արարողության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարության անունից հավաստագրեր և մրցանակներ  են հանձնվել 2016թ․ ընթացքում Իթվինինգ ծրագրին լավագույն մասնակցություն ունեցած ուսուցիչներին և դպրոցներին։

Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսք է ասել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը. «Այս կարգի ծրագրերի  ներմուծումը կրթական համակարգ ժամանակի պահանջ են: 21-րդ դարում այլ ճանապարհ, քան շարժվել գիտատեխնիկական աներևակայելի զարգացմանը համաքայլ, չունենք: Մարդկության բոլոր նոր հայտնագործությունները,սկսած  կարևոր հնագույն գյուտից՝ կրակի հայտնաբերումից ունեցել են երկակի կիրառություն: Գիտության և տեխնիկայի զարգացման ընթացքում մենք անընդհատ ստանում ենք նորագույն միջոցներ, որոնք իրենց կարևորությամբ և արդյունավետությամբ կարող են համեմատվել կրակի գյուտի հետ՝ դրա հնարավոր դրական և բացասական հետևանքներով: Համացանցի հնարավորության և ՏՀՏ միջոցների ներմուծումը կրթական համակարգ  բեկումնային իրադարձություն է, որը հիմնովին փոխում է գիտելիք ստանալու վերաբերյալ մեր ավանդական պատկերացումները: Կրթական համակարգի խնդիրն է վերահսկել և ուղղորդել կրթական համակարգ  հորդացող տեղեկատվական և տեխնոլոգիական հեղեղը, որպեսզի  կարողանանք օգտագործել այդ ալիքի  մեծ ուժը՝ դրանից ստանալով արդյունք»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը:

ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի դպրոցների գործնական մասնակցությունը Իթվինինգ ծրագրին սկսվել է 2013թ. սկզբից, շուրջ 2.5 տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո. «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ստեղծվել է «Իթվինինգ Պլյուս» ծրագրի հայաստանյան «Աջակցող գործընկեր գործակալությունը» (ԱԳԳ)։ Հայաստանի դպրոցների մասնակցությունը Իթվինինգ ծրագրին նպաստում է դպրոցական համագործակցության ընդլայնմանը, ուսուցիչների և աշակերտների օտար լեզուների իմացությանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ու թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը, նոր և ստեղծագործական մեթոդներով կրթության իրականացմանը»,- նշել է Ա.  Պողոսյանը:

2014-2016թթ․ Հայաստանում կազմակերպվել է 3 միջազգային հանդիպում, որոնց մասնակցել են Եվրոպական տարբեր երկրների և Հայաստանի հարյուրավոր ուսուցիչներ և աջակցման ծառայությունների ներկայացուցիչներ։

Գործում են eTwinning ծրագրի մասին տեղեկատվություն ապահովող http://etwinningplus.armedu.am կայքը և  https://www.facebook.com/eTwinningArmenia/  ֆեյսբուքյան էջը։ Ներկայումս Իթվինինգ ծրագրին մասնակցում են Հայաստանի 76 դպրոցներ և 305 ուսուցիչներ, որոնք ներգրավվել են առնվազն մեկ իթվինինգ նախագծում: Նախատեսվում է ընդարձակել Իթվինինգի շրջանակները՝ այն աստիճանաբար հասանելի դարձնելով բոլոր դպրոցների և ուսուցիչների համար։

eTwinning –ը եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության համայնք է, որտեղ մասնակից երկրների ուսուցիչները և սովորողները, ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով կարող են գրանցվել և օգտվել Իթվինինգի առցանց գործիքներից, վիրտուալ միջավայրում հանդիպել միմյանց, իրականացնել գաղափարների և առաջավոր փորձի փոխանակում, ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ, զարգացնել օտար լեզուների և համակարգչային գիտելիքների իմացությունը, իրականացնել ուսումնական և այլ կրթական առցանց ծրագրեր։

Խրախուսական մրցանակի արժանացած դպրոցներ
1.Վանաձորի թիվ 19 հիմն. դպրոց
2.«Բյուրակն» կրթահամալիր
3.«Օհանյան» կրթահամալիր

Խրախուսական մրցանակի արժանացած ուսուցիչներ
1.Արմինե Գրիգորյան, Գյումրու թիվ 1 ավագ դպրոց
2.Ալինա Մովսիսյան, Արտաշատի թիվ 2 հիմն. Դպրոց
3.Նաիրա Նահապետյան, Մրգավանի միջնակարգ դպորց
4.Նազելի Գիշյան, Վանաձորի թիվ 19 հիմն. դպրոց
5.Աննա Համբարձումյան, «Բյուրակն» կրթահամլիր

3–րդ մրցանակակիր՝ Սոնա Մանուկյան, «Օհանյան» կրթահամալիր
2–րդ մրցանակակիր՝ Լիանա Կարապետյան, Վանաձորի թիվ 4 հիմն. դպրոց
1–ին մրցանակակիր՝ Հերմինե Հայրոյան, Սուրենավանի միջնակարգ դպրոց

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…