ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Երգը բարեկամության կամուրջ է» մրցույթում հաղթել է Վանաձորի հ.23 հիմնական դպրոցի սանը

Դեկտեմբերի 22, 2016
Դպրոցական անցուդարձ

Հերթական լուրջ հաջողությունը արձանագրեց Վանաձորի հ.23 հիմնական դպրոցը՝ ի դեմս 8ա դասարանի աշակերտուհի Եվա Պետրոսյանի: «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական 4-րդ փառատոնի շրջանակներում կազմակերպված ռուսաց լեզվով լավագույն շարադրության մրցույթում հաղթող ճանաչվելու համար մեր դպրոցի սանը արժանացել է դիպլոմի և արժեքավոր մրցանակի:

Բազմաթիվ շարադրությունների միջից ժյուրին նախապատվությունը տվել է Եվայի աշխատանքին թերևս ոչ միայն  այն պատճառով, որ այն անհուն հարգանք ու սեր է դրսևորում հարուստ ու շքեղ ռուսաց լեզվի նկատմամբ, այլ որ ունի կառուցողական մոտեցում և արժևորում՝ այդ լեզվի միջոցով ավելի հարուստ ու բովանդակալից աշխարհայացք ձևավորելու, հաղորդակցվելու, մասնագիտություն ընտրելու հնարավորությամբ:

«Русский язык открыл передо мной необъятные горизонты, позволил соприкоснуться к сокровищнице русской литературы. Благодаря русскому языку  я могу приобщиться к мировой культуре.Знание русского языка и литературы, искусства духовно и нравственно влияют на меня, делают меня неуязвимым, свободным в общении. Я уже не говорю о том, что знание языка становится реальным гарантом в выборе профессии, в чтении классической литературы в подлиннике, научной литературы .И одна эта мысль заставляет меня радостно шагать каждое утро в школу и за широкими дверями школьного класса подхватывать целое море слов, шумный океан русской речи. Сквозь живую речь учителя, сквозь страницы книг видеть необъятную Россию, наполниться надеждой и верой в будущее.»

Ջերմորեն շնորհավորում ենք Եվա Պետրոսյանին և ռուսաց լեզվի ուսուցչուհի Ծովինար Մնացականյանին հաղթանակի առթիվ: Ի դեպ, համադասարանցիները մեծ ոգևորությամբ ընդունեցին Եվայի հաղթանակի լուրը և փոքրիկ տոն կազմակերպեցին նրա համար:

Վանաձորի հ.23 հիմնական դպրոց

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…