ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

«Ազգային կրթակարգի» նախագծի բարելավված տարբերակը՝ կրթական ֆորումում

Դեկտեմբերի 22, 2016
Պաշտոնական լրատու

«Հայկական կրթական միջավայր ֆորումում» (http://forum.armedu.am/) հանրային քննարկման էր ներկայացվել«Կրթության բարելավում» ծրագրի «Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի շրջանակներում մշակված «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՐԳԻ ԵՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ» և «ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՐԳ» փաստաթղթերի նախագծերը (http://forum.armedu.am/showthread.php/1283, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 21):

Նշված ժամանակահատվածում ծավալված ակտիվ քննարկմանը մասնակցեցին տարբեր դպրոցների առարկայական մեթոդմիավորումներ, ուսուցիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ՝ ներկայացնելով իրենց դիտողությունները, առաջարկությունները, կարծիքներն ու տեսակետները (թեման ունի 32 գրառում և շուրջ 2600 դիտում):

Աշխատանքային խումբը շնորհակալություն է հայտնում հետաքրքիր և արդյունավետ քննարկման բոլոր մասնակիցներին՝ մասնագիտական նկատառումներ, օգտակար առաջարկներ գրառելու համար և տեղեկացնում, որ Համակարգող հանձնաժողովի վերջին 2 նիստերի արդյունքում «Ազգային կրթակարգի» նախագծում ներառված հենքային ուսումնական պլանը վերանայվել է, կատարվել են նաև որոշ խմբագրական փոփոխություններ:

«Ազգային կրթակարգի» նախագծի բարելավված տարբերակը

Ազգային վարկանշավորման համակարգ