ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հերթական բաց դասը վարում է փորձաշատ մանկավարժը

Դեկտեմբերի 23, 2016
Դպրոցական միջոցառումներ

Չնայած 2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակը մոտենում է իր ավարտին, բայց դրանով չի թուլանում ուսումնական գործընթացը Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցում:

Բազմաբնույթ միջոցառում-հաշվետվությունները շարունակվում են. ուսումնական կիսամյակի աշխատանքներն ամբողջանում են իրենց արդյունքներով:

Առաջավոր փորձի հերթական բաց դաս էր  III Ա  դասարանում: Դասը վարում էր փորձաշատ մանկավարժ, իր մասնագիտության մեծ գիտակ, սիրված դասվար Յուլյա Մկրտչյանը: Դասն ամփոփիչ էր:

Դասի թեման՝ «Ժողովուրդն իմաստուն է»:

Դասի նպատակն էր  խորացնել աշակերտների գիտելիքները ժողովրդական բանահյուսության, առակի ժանրի մասին, զարգացնել նրանց հիշողությունը, ուշադրությունը  և տրամաբանական մտածողությունը:

Դասի փուլերը միահյուսված էին, մեկը լրացնում էր մյուսին:

Մտագրոհի փուլում աշակերտները ներկայացրին առակի ժանրը, նրա նշանակությունը, խթանման փուլում լուծեցին տրված խաչբառը, իմաստի ընկալման փուլում ներկայացրին, թե ինչպես պատմությունը առակ դարձավ, որն է առակի իմաստը, նպատակը:

Կշռադատման փուլում աշակերտները իմացան, որ առակները ժողովրդական բանահյուսության նմուշներից են:

Կատարվեց խմբային աշխատանք: Չորս խմբի բաժանված աշակերտները ներկայացրին մեծանուն առակագիրներ Մխիթար Գոշին, Վարդան Այգեկցուն, Աթաբեկ Խնկոյանին և Եզոպոսին, նրանց անմահ ստեղծագործություններից յուրաքանչյուրը մեկ առակ պատմեց, տրվեց առակի մեկնությունը, յուրաքանչյուր խումբ բեմականացրեց մի առակ:

Կատարվեց անդրադարձ:Աշակերտները իմացան, որ առակները գեղարվեստական փոքրիկ ստեղծագործություններ են կենդանիների, բույսերի, թռչունների, ինչպես նաև  մարդկանց մասին և ունեն այլաբանական իմաստ:

Դասը շատ հետաքրքիր էր, կազմակերպված  և ուսանելի:   

 

Կ. Ստեփանյան

  • Աշխարհագրական խնդիրներ

    Թեմայի հեղինակ՝ Gayane.Voskanyan

    Նախկինում ոմանց համար շատ տարօրինակ էր «աշխարհագրական խնդիր» հասկացությունը: Հիմա բարեբախտաբար շատ ավելի լայնորեն են օգտագործում աշխարհագրական խնդիրները և դրանք շատ հետաքրքիր են ու բազմաբնույթ: Առաջարկում եմ մի քանի խնդիրներ՝…

  • «Բայի սահմանական եղանակի ժամանակաձևերը» թեմայի ամփոփման իմ փորձը

    Թեմայի հեղինակ՝ marine8

    Հարգելի' գործընկերներ, ուրախ եմ ֆորումին միանալու համար: Հուսով եմ, որ թեման կհետաքրքրի հայոց լեզվի և գրականության ուսուցիչներին: Ակնկալում եմ նրանց ակտիվ մասնակցությունը թեմայի քննարկմանը: Շնորհակալություն

  • Միջառարկայական կապերը որպես գիտելիքների յուրացման արդյունավետության պայման:

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս թեմայի նպատակն է տեսականորեն հիմնավորել միջառարկայական կապերի դերը որպես ուսուցման մատչելիության, գիտելիքների որակի բարձրացման անհրաժեշտ պայման: Դասապրոցեսի ընթացքում մենք՝ ուսուցիչներս երբեմն սովորողներին մատուցում ենք նեղ առարկայական գիտելիքներ, դասը ստացվում…

  • Գործնական աշխ. Ուսագոտու աշխատանք: Նախաբազկի ոսկորների գործառույթը: Դաստակի շարժում:

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս գորրծնական աշխատանքը նախատեսված է 8-րդ դասարանի աշակերտների համար, որի նպատակն է բացահայտել ուսագոտու գործառույթը ձեռքի շարժման ընթացքում,ինչպես նաև նախաբազկի ոսկորների դերը դաստակի շարժման ընթացքում (բանալիի շարժում): Այն կարող եք…

  • Գործնական աշխատանք. Ստատիկ և դինամիկ աշխատանքի հոգնածություն

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս գորրծնական աշխատանքը նախատեսված է 8-րդ դասարանի աշակերտների համար, որի նպատակն է պարզել,թե որ աշխատանքն է ավելի հոգնացուցիչ , բացատրել պատճառները: Այն կարող եք նայել հետևյալ հղումով՝

  • Գործնական աշխատանք. Մարդու և գորտի արյան համեմատություն

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս գորրծնական աշխատանքի նպատակն է, պարզել թե ինչով է տարբերվում մարդու արյան էրիթրոցիտները գորտի էրիթրոցիտներից, ինչ առավելություն ունեն մարդու էրիթրոցիտները գորտի էրիթրոցիտների համեմատ: Այս գործնական աշխատանքը կարող եք դիտել հետևյալ…

  • Աշխարհագրության ուսուցման ձևեր

    Թեմայի հեղինակ՝ Gayane.Voskanyan

    Հայտնի է, որ շատ հաճախ աշակերտները դժվարանում են սովորել տերմինները, առավել ևս եթե դրանք պետք է հիշեն որոշակի հերթականությամբ: Օրինակ՝ Երկրի երկրաբանական ժա- մանակագրական աղյուսակը հիշելու համար աշակերտները դժվարանում են…

  • Յուրի Օգաննիսյան

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հայ գիտնականի հայտնաբերած տարրը պաշտոնապես ընդգրկվեց Մենդելեևի աղյուսակում: Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ տարրն անվանվել է oganesson (Og)` հայ մեծ գիտնական Յուրի Ցոլակի Օգանեսյանի (Յուրի Հովհաննիսյան) պատվին: Յուրի Ցոլակի…

  • Великие писатели

    Թեմայի հեղինակ՝ Liana Avagyan

    Предлагаю на рассмотрение сведения о жизни великого русского писателя Александра Сергеевича Пушкина

  • Դասընթաց մաթեմատիկայի ուսուցիչների համար

    Թեմայի հեղինակ՝ Ameli

    Օգտակար դասընթաց մաթեմատիկայի ուսուցիչների համար Հարգելի ուսուցիչներ, ԿՏԱԿ-ի հեռավար ուսուցման հարթակում պատրաստվում եմ վարել դասընթաց "Geogebra-ն որպես մաթեմատիկայի ուսուցման և ուսումնասիրման գործիք" թեմայով: Սիրով Ձեզ հրավիրում եմ մասնակցել դասընթացին: Դասընթացը…

Ազգային վարկանշավորման համակարգ