ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշակերտական խորհրդի մասնակցությունը դպրոցի կազմակերպչական և կրթական գործին

Սեպտեմբերի 14, 2016
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 9-ին Կապանի հ.5 հիմնական դպրոցի 6-9-րդ դասարանների աշակերտները աշխատանքային ջերմ մթնոլորտում անցկացրեցին համադպրոցական 15-րդ հաշվետու կոնֆերանսը:

Դպրոցի տնօրեն Ս. Հարությունյանը շնորհավորեց բոլոր ներկաներին` հոբելյանական ժողովի կապակցությամբ, հղեց ամենամյա ուղերձ և աշակերտական բարձրագույն մարմնում ներկայացրեց դպրոցի ներքին գնահատման հաշվետվությունը:

ԱԽ նախագահ Հրաչ Արզումանյանին և փոխնախագահ Դավիթ Սարգսյանին չխանգարեց արդեն Կապանի թիվ 2 ավագ դպրոցի սան լինելու հանգամանքը և անցած ուստարվա վառ հիշողությամբ ու թանկ հուշերով համեմեցին հաշվետու զեկույցը, վստահաբար փաստեցին, որ ԱԽ-ի գործունեությունը նպաստում է աշակերտի` որպես քաղաքացու կայացմանը:

Ախ քարտուղար Միլենա Ղազարյանը բարձր գնահատեց հասարակական աշխատանքի դերը ուսումնառության ընթացքում:
- Առանց հմտությունների գիտելիքն անպաճույճ է և ինքնաննպատակ,- այսպես ավարտեց նա իր հաղորդումը:

Լսելով բոլոր դասարանական նախագահների և 9-րդ ա, 9-րդ բ դասարանների դասղեկներ Ա. Հայրապետյանի և Ս. Մարգարյանի ելույթները, կոնֆերանսը որոշեց`
1. Ուստարվա ընթացքում ի գիտություն ընդունել դպրոցի տնօրենի ուղերձը:
2. ԱԽ-ի մեկ տարվա կատարած աշխատանքները գնահատել լավ:
3. ԱԽ-ի օրինակելի կանոնադրությունն ընդունել որպես գործունեության ուղենիշ և մնալ դրույթներին հավատարիմ:
4. Արձագանքել դպրոցական առօրյայում և համայնքի կյանքում ծագած սովորողներին վերաբերող խնդիրներին:

Կապանի հ.5 հիմնական դպրոցի ԱԽ

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…