ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված միջոցառում

Դեկտեմբերի 26, 2016
Դպրոցական միջոցառումներ

Արմավիր քաղաքի հ.8 հիմնական դպրոցում դեկտեմբերի 19-ին կազմակերպվել էր «Կյանքս կտամ հայրենիքիս, սերս՝ մայրերին» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռ. Մուրադյանը և Ն. Նահապետյանը, ապրիյան քառօրյա պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի ծնողները, հայոց բանակում ծառայություն անցնող զինվորների ծնողներ, հյուրեր:

Միջոցառումը սկսվեց Ազգային օրհներգով, մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակը: Աշակերտները ներկայացրեցին ապրիլյան քառօրյա պատերազմի տարեգրությունը, հանդես եկան ասմունքով, երգով և պարով: Շնորհակալական խոսք ասաց կրթօջախի տնօրեն Աննա Խաչատրյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Հյուրերը ծանոթացան դպրոցի և նախակրթարանի գործունեությանը, աշակերտների պատրաստած աշխատանքների ցուցադրմանը, ունկնդրեցին տիկնիկային ներկայացում:

Ազգային վարկանշավորման համակարգ