ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիտելիքի ուժը միավորում է համայնքների երեխաներին

Դեկտեմբերի 27, 2016
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզում գործող ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբների գործունեության մաս է կազմում միջհամայնքային նախաձեռնությունների կազմակերպումը: Արդեն մի քանի անգամ կազմակերպվել են մարզական, մշակութային և կրթական միջոցառումներ: Ազատամուտ, Խաշթառակ և Այգեհովիտ համայնքներում գործող ԻՄՓԱՔԹ ակումբները նախաձեռնեցին «Գիտելիքը միավորում է» միջակումբային ինտելեկտուալ խաղ-մրցույթը, որին մասնակցեցին 11 անդամ յուրաքանչյուր ակումբից։ Այն նաև միջհամայնքային ուսումանական ծառայության ծրագիր էր։ Խաղ-մրցույթը կազմված էր երեք  փուլերից, որոնք ընդմիջվում էին ակումբների անդամների երաժշտական  ներկայացումներով։ Մրցույթի հարցերը շոշափում էին զանազան բնագավառներ թե՛ դպրոցական դասընթացից, թե՛ տրամաբանական և ընդհանուր իմացական հարցեր։ Առաջին փուլում թիմերին տրվեցին հարցեր, որոնց համար նրանք ունեին պատրաստվելու մեկ  րոպե ժամանակ։ Երկրորդ փուլում թիմերից մեկական մասնակիցներ փորձեցին մեկ րոպեի ընթացքում պատասխանել հնարավորինս շատ հարցերի՝ հավաքելով համապատասխան միավորներ: Իսկ երրորդ փուլում յուրաքանչյուր ակումբ մյուս երկու ակումբների համար պատրաստել էր մեկական հետաքրքիր  հարց։ Պատասխանները գնահատվեցին ժյուրիի անդամների կողմից։ Խաղի վերաբերյալ իր տպավորություններով է կիսվում Ազատամուտի ԻՄՓԱՔԹ ակումբի անդամ, 15 ամյա Հրաչուհին. «Խաղին մասնակցելով՝ ամրապնդեցի գիտելիքներս: Հետաքրքիր էր խաղալ արդեն փորձառու թիմերի հետ: Կարծում եմ խաղը հետաքրքիր էր, քանի որ հարցերը կենտրոնացված չէին մի քանի առարկաների վրա, այլ ընդհանուր իմացական էին: Խաղի հիմքում ընկած էր թիմային աշխատանքը, որն իմ կարծիքով, կարևոր նախապայման է հաջողության հասնելու համար»։

Վերջում մասնակիցները և ակումբների առաջնորդները ՎՎՀ  Իջևանի գրասենյակի կողմից ստացան շնորհակալագրեր և գրքեր՝ իրենց գիտելիքի անհուն ծովն առավել ընդարձակելու համար։

ԻՄՓԱՔԹ  ծրագիրը մշակվել է Ռումինիայում` «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: 2016թ. դրությամբ մոտ 33 ակտիվ ԻՄՓԱՔԹ ակումբներ էին գործում  Հայաստանի 6 մարզերում, որոնք ունեն ավելի քան 500 անդամ: Նպատակն է համախմբել երիտասարդությանը  ԻՄՓԱՔԹ  խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ: Այն ստեղծագործաբար միավորում է զվարճանքը, ուսուցումը և համայնքային ծառայությունը, նաև խրախուսում է երիտասարդներին` նրանց տրամադրելով սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում մասնակցելու անհրաժեշտ ունակություններ և կարողություններ:

Անի Միրզոյան
Ազատամուտի ԻՄՓԱՔԹ ակումբի առաջնորդ

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…