ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Դաս ինքնության

Դեկտեմբերի 27, 2016
Դպրոցական անցուդարձ

«Ազգային վեպը հայր նախնիներից  մեզ հասած  սահմանադրության , հավատամքի  սրբազան գիրք է»։
Լ․ Խեչոյան

Հայի տեսակի բնութագրում, ազգային դիմանկարի ստեղծում, ինքնաճաչում,  հայ մարդուն  ողջ գիտակցական կյանքում  ուղեկցող բարոյական արժեքների  գնահատում և վեհացում․ահա այն բարձր գաղափարները, որոնք գունի ու գծի, երգի ու բեմականացման,  բանավեճի և սահիկահանդեսի միջոցով հաստատեցին Շիրակի մարզի Նոր Կյանքի միջնակարգ դպրոցի  իններորդ դասարանի աշակերտները  «Սասունցի Դավիթ» էպոսի ընդհանարացման և համակարգման դասաժամին (հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Լյուդմիլա Ներսիսյան)։

Խմբային հետազոտական մեթոդով համագործակցային ուսուցում կազմակերպելու նպատակով  նախօրոք խմբերի բաժանված  և առաջադրանքներ ստացած աշակերտները հանդես եկան անսովոր անմիջականությամբ և  ոգևորությամբ։

Էպոսի հերսական ոգով  ներշնչված՝ իններորդցիները  երևակայորեն տեղափոխվեցին Արևմտյան Հայաստան, Սասուն գավառ և դյուցազներգության  չորս ճյուղերի բեկումնային իրադարձությունները ներկայացնող բեմականացումներով  հաստատեցին հայի անկոտրում ոգին և ազատաբաղձությունը՝ նորօրյա հերոսների  անունների հիշատակմամբ։

 Ապա էպոսից բերված վառ  օրինակներով հաստատեցին հայրենապաշտության ոգեղեն արժեքների ՝  հայրենի խորհրդանիշների մասին  իրենց ունեցած  խոր և հաստատուն գիտելիքները։  Էպոսի տարբեր դրվագների նկարազարդումներն  էլ առավել կենդանի և խոսուն  դարձրին ասելիքը։

 Ոսուցչուհին սահիկահանդեսի միջոցով   ներկայացրեց՝ ինչ արտացոլում է գտել  մեր ազգային վեպը  արվեստի տարբեր ոլորտներում։  Հարցադրումների միջոցով առանձնակի  մանրամասնությամբ մեկնվեց Է․ Իսաբեկյանի «Սասունցի Դավիթ» կտավը․ նպատակը ՝մեկ անգամ ևս  պայծառ մտքով, խիզախ ու խրոխտ կերպարանքով Դավթի կերպարը իր սաների մեջ արթուն պահելու միտումն էր։

Էպոսի չորրորդ  ճյուղն էլ որպես սպասում –  հույսի ճյուղ մեկնաբանվեց  ըստ Լ․ Խեչոյանի  բանաձևի․ «Փակել մարմնի աչքը  և բացել հոգունը, որովհետև ճշմարիտ և իրական լույսը  տեսանելի է միայն հոգու ամենատես աչքով»։

 Դասն ամփոփվոց այն վեհ  գաղափարով , որ մեր էպոսը մեր նախնիների ուղերձն  է, պատգամն է մեզ այս դժվարին  ժամանակներում․ մեր ինքնությունը պահելու համար պետք է ամուր կառչենք մեր արմատներին, միշտ նորոգվենք բարոյապես  և  հույսով, մարդասիրությամբ  լցված՝ պայքարենք  մեր  ինքնության համար։

Նելլի Ներսիսյան

Ազգային վարկանշավորման համակարգ