ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Համայնքային հիմնախնդիրների լուծումը երեխաների ուշադրության կենտրոնում է

Դեկտեմբերի 27, 2016
Լուրեր կազմակերպություններից

Հոկտեմբերին ձևավորված Տավուշի մարզի Բերդավան և Հաղթանակ համայքների երեխաների շահերի պաշտպանության խմբի անդամների համար կազմակերպվեց նոր դասընթաց  կարիքների գնահատման ու տվյալների հավաքագրման ու մշակման վերաբերյալ: Դասընթացի նպատակն էր ծանոթացնել  հանրային ծրագրի կառուցվածքի ու իրագործման ճանապարհների, խնդիրների լուծման համար անհրաժեշտ հասարակական հարցումների պատրաստման ու մշակման եղանակներին ու գործիքակազմին: Ուսումնասիրելով ծրագրի  բովանդակությունը և տարրերը,  մասնակիցները  ուրվագծեցին ծրագրի պատկերը  դպրոցական ու համայքային հիմնախնդիրների տեսքով: Ուսուցանվեց նաև  ծրագրի պլանավորման և հիմնահարցի բովանդակային վերլուծությունը  «Հիմնախնդրի ծառ» վարժության միջոցով, որի շնորհիվ ցույց տրվեց  պայմանական խնդրի առաջացման հիմքերը և հետևանքները: Խնդրի լուծման համար կարևոր էր նաև տվյալների հավաքագրման մեթոդոլոգիայի մասին ծանոթացումը և նպատակի սահմանումը, որը օգնեց մասնակիցներին հասկանալ,թե ինչու է անհրաժեշտ ճշմարիտ տվյալների հավաքումը թիրախ համայնքի բնակիչների ու որոշում կայացնողների շրջանում: Ուսուցանվեց  հարցաթերթիկի կատուցվածքը, հարցումների տարբեր տեսակների , տեղեկատվության քանակական ու որակական մեթոդների առանձնահատկություններ մասին :  Քանի որ մինչ այս կազմակերպված  դասընթացների ընթացքում  խումբն արդեն ներկայացրել էր  խնդիրներ, հետևաբար գործնական աշխատանքների միջոցով  մշակվեցին  ամեն խնդրի համար համապատասխան հարցաթերթիկների նմուշներ: Դրանց օգնությամբ երեխաներն իրենց բնակության վայրերում հանրության շրջանում կիրականացնեն հարցումներ քաղաքացիների շրջանում՝ պարզելու բացահայտված խնդիրների վերաբերյալ դիրքորոշումները, կարծիքները, առաջարկությունները: Տվյալների մշակումից հետո կկազմվի շահերի պաշտպանության գործողությունների պլան:  

Շահերի պաշտպանության խումբը, որը ներառում է նշյալ համայնքների մոտ 33 երեխա, դասընթացների միջոցով ձեռք են բերում գիտելիքներ ու հմտություններ՝ համայնքային նախագծեր և  քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ  միջոցառումների իրականացման նպատակով, որոնցում կներգրավվեն  նաև որոշում կայացնողներին ու հանրությանը: Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան միջազգային կազմակերպության կողմից:

ՎՎՀ Իջևանի գրասենյակ

  • Տեսադաս

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Ադամյան

    Դպրոցում անցկացվող համակարգչային բոլոր դասերը շատ կարևոր են և նպաստում են մատաղ սերնդի, մեր վաղվա քաղաքացու դաստիրակությանն ու գիտելիքների ձեռք բերմանը: Բայց տեսադասերը, իմ կարծիքով, ավելի արժեքավոր են և նպաստում…

  • Բերման բանաձևեր

    Թեմայի հեղինակ՝ Արփինե Մ

    Յուրաքանչյուր աշակերտ ունի տարբեր ընդունակություններ և սովորելու անհատական ոճ: Բերման բանաձևերը շատ են և հաճախ դրանցից օգտվելը հարմար չէ: Դրանք հիշելը դժվար է: Սակայն ամբողջ աղյուսակն անգիր անել պարտադիր չէ՝…

  • Աշակերտին գրողի և նրա ստեղծած աշխարհը տանելու ուղիները

    Թեմայի հեղինակ՝ Արսենյան

    Գրականությունը խոսքի արվեստ է, գրողի և իրականության հանդիպումի գեղարվեստական արտացոլքւ, մի ուրույն աշխարհ, որտեղ հյուսված են սեր ու ցավ, լույս ու ստվեր, անձնականն ու հասարակականը, ազգայինն ու համամարդկայինը: Գրողը կա…

  • Օրվա դասի պլան 6-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայից

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մուրադյան

    Հարգելի՛ կոլեգաներ,Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում օրվա դասի պլանի նմուշ առարկայից: Առարկա ՝Հայոց պատմություն Դասարան՝VI Թեմա՝ Հայաստանը պարթևա-հռոմեկան հակամարտության ոլորտում: Դաս՝ Հայաստանի պայքարն ընդդեմ Հռոմի ծավալապաշտական քաղաքականության:Արտավազդ Բ Դասի նպատակները ա/ակադեմիական…

  • Շնորհակալություն

    Թեմայի հեղինակ՝ manush

    «Հայկական կրթական միջավայրի» հետադարձ կապով և էլ. փոստի հասցեներով ստանում ենք նամակներ, որոնց հեղինակները խնդրում են հրապարակել իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունը:

  • 5-րդ դասարանում «Բաժանում» թեմայի ամրապնդում՝ խմբային աշխատանքով

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ Հակոբյան

    2-րդ խումբ. [ATTACH]3542[/ATTACH]

  • 5-րդ դասարանում «Բաժանում» թեմայի ամրապնդում՝ խմբային աշխատանքով

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ Հակոբյան

    1-ին խումբ՝ [ATTACH]3541[/ATTACH] 2-րդ խումբ՝ [ATTACH]3544[/ATTACH]

  • Հետազոտական աշխատանքները կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Օշական

    Այսօր դպրոցի խնդիրը ոչ միայն կրթության բարձր մակարդակի ապահովումն է,այլև աշակերտների մտածողության բազմակողմանի զարգացումը՝նրանց գիտելիքներն ինքնուրույն լրացնելու ,ժամանակակից ՏՀՏ-ից օգտվելու,կյանքում դրանք տեղին ու ճիշտ օգտագործելու կարողությունների և հմտությունների ձևավորումը:Իմ կարծիքով…

  • Բաց դասեր, հետազոտական աշխատանքներ քիմիայից

    Թեմայի հեղինակ՝ Balasan

    Հարգելի գործընկերներ, ելնելով քիմիայի դասերին հետազոտական և նախագծային աշխատանքների կազմակերպման, բաց դասերի անցկացման կարևորությունից և անհրաժեշտությունից, առաջարկում եմ թեմայում տեղադրել հետազոտական աշխատանքներ, բաց դասեր, ինչպես նաև նրանց ներկայացվող պահանջները, մեթոդական…

  • ՏՀՏ-ի կիրառումը քիմիայի դասընթացում

    Թեմայի հեղինակ՝ Naira1990

    ՏՀՏ-ի օգտագործումը քիմիայի դասերին զգալիորեն բարձրացնում է ուսուցման արդյունավետությունը, օգնում է դասի ժամանակ ստեղծել համագործակցման մթնոլորտ: Հետաքրքիր կլինի յուրաքանչյուրիդ կողմից տեղադրվող նյութերի ուսումնասիրումն ու օգտագործումը դասապրոցեսում:

Ազգային վարկանշավորման համակարգ