ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Ամանորյա մյուզիքլ Մասիս քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում

Դեկտեմբերի 28, 2016
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերյան օրերից ևս մեկը Մասիս քաղաքի Վ.Բաբայանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում ամանորյա տոներին ընդառաջ հետաքրքիր էր,հեքիաթային և շատ տոնական:Բարձր դասարանցիների մասնակցությամբ ներկայացվեց ամանորյա ուրախ մյուզիքլ<<Ամանորի գիշերվա երազ>> վերտառությամբ:

Հայաստանում չես կարող գտնել այնպիսի մարդու,ով չսիրի Նոր Տարին:Դրան սպասում են բոլորը,հատկապես ՝երեխաները:Դպրոցի աշակերտները մյուզիքլի ներկայացմանը պատրաստվել էին հաճույքով:Հնչում էր հայտնի կինոֆիլմերի և մուլտֆիլմերի ուրախ երաժշտությունը՝ստեղծելով բարձր տրամադրություն:Ամբողջ հոգով ուրախ էին հերոսները՝երեխաները,ինչպես նաև ուսուցիչները,ծնողները:

Ներկայացումն ավարտվեց,բայց  երջանկության զգացումը  կմնա բոլորի սրտերում երկար ժամանակ:

Համայն աշխարհին շնորհավորում ենք Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ՝ցանկանալով խաղաղություն,երջանկություն և հաջողություններով լի տարի:

Միջոցառման կազմակերպիչներ՝
    ռուսաց լեզվի ուսուցչուհի՝ Ա.Մինասյան
   երաժշտության ուսուցչուհի՝ Ն.Մակինյան
   9Բ դասարանի աշակերտներ:

Ազգային վարկանշավորման համակարգ