ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Նոր բարեկամներ

Դեկտեմբերի 28, 2016
Դպրոցական անցուդարձ

2016թ. դեկտեմբերի 27-ին Հրազդանի Վ. Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցի հատուկ կրթության ստորաբաժանման հյուրերն էին «Ռոսգոսստրախ» ապահովագրական գործակալության Հրազդանի մասնաճյուղի ներկայացուցիչները՝ իրենց տնօրեն Հովիկ Ավագյանի գլխավորությամբ:

Ապահովագրական գործակալության ղեկավարության և աշխատակիցների նպատակն էր հանդիպել հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների հետ, ծանոթանալ նրանց հետ մոտիկից:

Ուշագրավ է, որ գործակալության աշխատակիցները ընտրել են իրենց շփումները հենց հատուկ խնամքի կարիք ունեցող աշակերտների հետ: Գործակալության Հրազդանի մասնաճյուղի տնօրենի խոսքով կարեկցանքը մարդկային արժանապատվության կարևոր մասերց է:

Հասարակության խնդիրներից է բարեգութ լինել նմանատիպ երեխաների նկատմամբ, սիրել նրանց և նրանց մեջ տեսնել հասարակության լիիրավ անդամին:
Իսկ մարդկային քնքշանքը կարող է վերադարձնել նրանց այն, ինչ կորցրել են:
Երեխաները, ծնողները և ուսուցիչները կարճ ժամանակահատվածում ծանոթացան իրենց նոր բարեկամների հետ, սիրեցին իրար՝ իրար մեջ գտնելով մարդուն, իսկական մարդուն, Աստծո ստեղծած մարդուն:

Միջոցառմանը մասնակցում էին նաև դպրոցի տնօրեն Մ. Զաքարյանը, փոխտնօրեն Հ. Հակոբյանը, ուսուցիչներ, ծնողներ:

Միջոցառումն ավարտվեց նվերների բաժանումով:

Շնորհակալություն ապահովագրական գործակալության և՛ ղեկավարությանը, և՛ աշխատակիցներին:

Կ. Ստեփանյան

Ազգային վարկանշավորման համակարգ