ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Մեկնարկել են ավարտական քննությունները

Դեկտեմբերի 27, 2016
Պաշտոնական լրատու

Համաձայն  ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված  «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգի և ժամանակացույցի»՝ դեկտեմբերի 26-ին հանրակրթական ավագ և միջնակարգ դպրոցներում տեղի է ունեցել 12-րդ դասարանի աշակերտների «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի գրավոր ավարտական քննությունը: Քննական թեստերը ժամանակին տրամադրվել են դպրոցներին՝ քննությունների կազմակերպման նպատակով: «Հայոց լեզու և գրականություն»  առարկայի քննություն հանձնելու համար նախապես հայտ է ներկայացրել հանրակրթական ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանի 3893  աշակերտ:

Ըստ քննական ժամանակացույցի՝  
«Մաթեմատիկա» /գրավոր/ ավարտական քննությունը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին, 
«Հայոց պատմություն» /գրավոր/ քննությունը՝ դեկտեմբերի 29-ին:
Հիշյալ առարկաներից քննություն հանձնելու նպատակով հայտ են ներկայացրել համապատասխանաբար 5904 և 8556 աշակերտներ:

Այն աշակերտները, ովքեր չեն հայտագրվել և այս փուլում քննություններ չեն հանձնել,  համաձայն «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգի և ժամանակացույցի»՝ հունիսին հնարավություն կունենան  նշված առարկաներից հանձնել միասնական կամ ավարտական քննություն՝ ըստ իրենց նախապես լրացված հայտի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ազգային վարկանշավորման համակարգ