ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստված ուսուցիչները ստացել են հավաստագրեր

Դեկտեմբերի 28, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ «Այբ» դպրոցում տեղի է ունեցել «Ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստված ուսուցիչների հավաստագրերի հանձնման արարողությունը: Ներկաներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը` շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին` իրենց ընտրած ճանապարհի և գործունեության համար: «Շատերը «Ազգային երգ ու պար» առարկան դիտում են որպես արվեստի առարկա, այնինչ դրա փիլիսոփայությունն ու իմաստը շատ ավելի խորն են: Այս առարկան աշակերտների մոտ դաստիարակում է հայի ոգի, քաղաքացիական կեցվածք և արդեն դարձել է ինքնության մի մաս: Տարիներ առաջ «Կարին» համույթը կարևոր առաքելություն սկսեց` ազգային պարերը վերադարձնելու կենցաղ: Հետևաբար առարկայի ներդրումը, այսօրվա արարողությունը այդ շարժման տրամաբանական շարունակությունն են: Երկար տարիներ դպրոցից ակնկալվել է միայն գիտելիքի փոխանցում, սակայն կրթության առավել կարևոր գործոն է նաև դաստիարակությունը: Գիտելիքը ձեռքբերովի է, արժեհամակարգը` մնայուն: Եվ այդ արժեհամակարգի ձևավորումը նաև ձեզ վրա է, հարգելի ուսուցիչներ, որը «Ազգային երգ ու պար» առարկայի միջոցով անգնահատելի է»,-մասնավորապես նշել է  Դավիթ Սահակյանը: 

Վերապատրաստված ուսուցիչներին հավաստագրեր է հանձնել ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Միջոցառման շրջանակում տեղի է ունենցել նաև «Ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստված ուսուցիչների հաշվետու համերգ:

Նշենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվանից սկսած: Առարկայի ուսուցումն իրականացվում է 5-7-րդ դասարաններում՝ թվով 113 հանրակրթական դպրոցներում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…