ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Վանաձորում բացվել է ծրագրավորման դպրոց

Հունվարի 23, 2017
ՏՀՏ նորություններ Պաշտոնական լրատու

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «Յանդեքս» ընկերության ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, «Յանդեքս.տաքսի» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, «Յանդեքսի» ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավար Սերգեյ Չերնիշովը, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ինչպես նաև տեխնոլոգիական և գործարար համայնքի ներկայացուցիչներ, ծրագրավորման դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ: 

Շնորհավորելով Yandex ծրագրավորման կենտրոնի մուտքը Հայաստան՝  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը  շնորհակալություն է հայտնել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին՚ Հայաստանի մարզերում նման ծրագրեր  իրականացնելու համար: «Այսպիսի կենտրոնները, ըստ էության, դառնում են կենցաղի մի մաս՝ կրթական գիտական, ինտելեկտուալ: Մեր գործընկեր Յանդեքս ընկերությունը, որը Ռուսաստանի Դաշնությունում տեղեկատվական տեխնոլոգիաների վերապատրաստման գործում մեծ ավանդ ունի, փորձում է ՌԴ-ից դուրս բացել իր առաջին կենտրոններից մեկը: Սա լավ նախադեպ է և նաև հնարավորություն՝ սովորող երեխաներին լրացուցիչ կրթությանը մոտեցնելու: Նմանատիպ կենտրոնները և նման նախաձեռնություններն օգնում են նաև աշակերտների մասնագիտական  կողմնորոշման հարցում: Առհասարակ, ավագ դպրոցում աշակերտը պետք է ստանա նոր որակ, ապագա քաղաքացին ունենա հստակ մասնագիտական կողմնորոշում, մտածի ապագայում աշխատաշուկայում իր տեղը գտնելու մասին: Բացի այդ, մենք պետք է արմատապես փոխենք «Ինֆորմատիկա» առարկայի չափորոշիչները, դասագրքերը, ինչպես նաև ձևն ու բովանդակությոունը: Ուստի, նմանատիպ ծրագրերը, օրինակ, ռոբոտաշինությունը, ինչպես նաև այսպիսի տեխնոկենտրոնները օգնում են որակապես նոր իրավիճակ ստեղծել»,- նշել է Լևոն Մկրտչյանը: Նրա խոսքով` նախարարության խնդիրն է աջակցել  նմանատիպ նախագծերի կայացմանը և արդյունքների ճանաչմանը:

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գտնվող ծրագրավորման դպրոցը «Յանդեքս» ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ: Ծրագրի նպատակն է ծանոթացնել աշակերտներին ծրագրավորմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարներ ստեղծել նրանց համար և նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը Լոռու մարզում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • ԱՌԱԿԸ ԽՐԱՏԻ ՄԻՋՈՑ…ՆԱԽ՝ԵՐԵԽԱՅԻՆ ՍԻՐԵԼ,ՀԵՏՈ՝ԽՐԱՏԵԼ ,ՈՒՍՈՒՑԱՆԵԼ

    Թեմայի հեղինակ՝ AsyaY

    ԱՌԱԿԸ ԽՐԱՏԻ ՄԻՋՈՑ…ՆԱԽ՝ԵՐԵԽԱՅԻՆ ՍԻՐԵԼ,ՀԵՏՈ՝ԽՐԱՏԵԼ ,ՈՒՍՈՒՑԱՆԵԼ .Երեխային ընդունել այնպիսին ինչպիսին ինքը կա: .Ընդունել երեխայի սխալվելու իրավունքը: .Օգնել երեխային՝ գործել ինքնուրույն: .Այնպես խրատել՝չվիրավորելով նրա անձը: .Խրատել առակների լեզվով: .Խրատել բարոյական բնույթի առակներով,ճանաչել…

  • ԱՌԱԿԸ ԽՐԱՏԻ ՄԻՋՈՑ

    Թեմայի հեղինակ՝ AsyaY

    ԱՌԱԿԸ ԽՐԱՏԻ ՄԻՋՈՑ…ՆԱԽ՝ԵՐԵԽԱՅԻՆ ՍԻՐԵԼ,ՀԵՏՈ՝ԽՐԱՏԵԼ ,ՈՒՍՈՒՑԱՆԵԼ .Երեխային ընդունել այնպիսին ինչպիսին ինքը կա: .Ընդունել երեխայի սխալվելու իրավունքը: .Օգնել երեխային՝ գործել ինքնուրույն: .Այնպես խրատել՝չվիրավորելով նրա անձը: .Խրատել առակների լեզվով: .Խրատել բարոյական բնույթի առակներով,ճանաչել…

  • Презентация к открытому уроку по теме "Басни И. Крылова"

    Թեմայի հեղինակ՝ arbaka

  • Չափորոշչահեն դասի արդյունավետության չափանիշները

    Թեմայի հեղինակ՝ Flora Hovhannisyan

    1. Ուսուցիչը սովորողներին սովորեցնում է անդրադարձ կատարելու կարողություններ. գնահատել իրենց պատրաստվածությունը, բացահայտել իրենց բացթողումները, որոնել թերացումների պատճառները: 2. Ուսուցիչը տիրապետում է երկխոսության տեխնոլոգիային. ոչ միայն հարցեր է տալիս, այլև սովորեցնում…

  • Ինչպիսին պետք է լինի չափորոշչահեն դասը

    Թեմայի հեղինակ՝ Flora Hovhannisyan

    Դասի նպատակները ձևակերպվում են ՝ ելնելով սովորողին ներկայացվող պահանջներից, նրա գործառույթներից: Ուսուցիչը նպատակը ձևակերպելիս պետք է ինքն իրեն տա հետևյալ հարցերը.  ինչ կարևոր գիտելիք պետք է ձեռքբերի աշակերտը, …

  • «Թվական անուն» թեմայի ուսուցումը յոթերորդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ marine8

    Այս թեմայի միջոցով կներկայացնեմ հայերենի խոսքի մասերից թվականի ուսուցումը յոթերորդ դասարանում: Թեման հետաքրքիր է, հուսանք, որ լայն արձագանք կստանա:

  • Օժանդակություն ռուսաց լեզվի ուսուցիչներին

    Թեմայի հեղինակ՝ arbaka

  • ԽՐԱՏԵԼ ԱՌԱԿՆԵՐԻ ԼԵԶՎՈՎ...

    Թեմայի հեղինակ՝ AsyaY

    Հարգելի գործընկերներ,հրավիրում եմ Ձեզ բուռն քննարկման,Ձեր կարծիքը շատ կարևոր և հետաքրքիր է:Ինչ եք կարծում, կարող ենք հաջողությունների հասնել,եթե երեխաներին խրատենք,դաստիարակենք առակների լեզվով:

  • Dasaran.am

    Թեմայի հեղինակ՝ Մարինե Հ.

    Dasaran.am կայքում ոչ միայն ծնողը պետք է տեսնի իր երեխայի գնահատականն ու դասի թեման,այլ նաև դասղեկը:Դասղեկը պետք է տեսնի նաև իր դասարանի աշակերտների բացակայությունները,խրախուսի իր դասարանում սովորող աշակերտներին ոչ միայն…

  • Դիդակտիկ նյութերի օգտագործումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan.G

    Ժամանակակից դպրոցը, ինչպես երբևէ, ապրում է լուրջ հեղաշրջում: Հնրակրթական դպրոցի բարեփոխումները կոչված են պատանիներին ու աղջիկներին զինել սովորելու, աշխատելու, մտածելու կարողություններով և հմտություններով: Իսկ այդ բոլորի հիմքը դրվում է տարրական…

Ազգային վարկանշավորման համակարգ