ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեր մեծերը

Հունվարի 24, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում հունվարի 19-ին նոր շունչ և նոր ընթացք ստացավ մի միջոցառում «Մեր մեծերը» խորագրով: Վերջինս նվիրված էր ամերիկահայ արձակագիր Վահե Հայկին և գեղանկարիչ Գրիգոր Խանջյանին: Կազմակերպիչներ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Աստղիկ Ջավադյան, Անուշ Հարությունյան և կերպարվեստի ուսուցիչ Արա Ալեքսանյան: Միջոցառման նպատակն էր ճանաչել մեր մեծերին, ծանոթանալ սփյուռքահայ հեղինակների գործերին, ճանաչել մեր ազգի ողբերգական և փառավոր էջերին, նրանց թողած անփոխարինելի ժառանգությանը:

Աշակերտները ներկայացրին Խանջյանի կյանքը, գործունեությունը, ստեղծագործական անցած ուղին: Միջոցառմանը ցուցադրվեցին Խանջյանի գործերից՝ <<Վերածնունդ>>, «Վարդանանք», «Հայոց այբուբենը», «Հացը լեռներում», դրվագներ «Վարդանանք», «Հայոց այբուբենը» գոբելեններից:

Աշակերտներին կլոր սեղանի շուրջ համախմբել էր նաև ամերիկահայ  հանճարեղ արձակագիր  Վահե Տինճյանը, նույն  ինքը  Վահե Հայկը:  Նրանք փոքրիկ  ակնարկով ներկայացրին  Վահե Հայկի  կյանքի տարեգրությունը, որից հետո լսեցին նրա գոհարներից մեկը  «Կաթիդ փարան չմոռնաս,մամա» յուրօրինակ  պատմվածքը,  որի  շուրջն  էլ փորձեցին  կատարել քննարկումներ: Թեման հուզիչ էր, աշակերտները տպավորված էին, քննարկեցին պատմվածքը, ցանկություն հայտնեցին կարդալու հեղինակի այլ գործեր։

Կերպարվեստի ուսուցիչ՝ Արա Ալեքսանյան

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…