ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝ Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանում

Սեպտեմբերի 15, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող թվով 9 միջին մասնագիտական ուսումնական հասատատություններում «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի աջակցությամբ նոր ուսումնական տարվա մեկնարկին հիմնվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ: Սոցիալական ուղղվածությամբ կրթական ծրագրի շրջանակում հերթական լաբորատորիան բացվել է ՀՀ ԿԳՆ Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանում:

Նորաբաց լաբորատորիաներում անվճար հիմունքներով կգործի ռոբոտիկայի խմբակ, որին կարող են հաճախել ոչ միայն համապատասխան ուսումնական հաստատությունների ուսանողները, այլ նաև հարակից բնակավայրերի աշակերտները:
Բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանը, ամերիկահայ բարերար Անուշավան Աբրահամյանը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) տնօրեն Կարեն Վարդանյանը: 
Շնորհավորելով լաբորատորիայի բացման կապակցությամբ` Ա. Աղբալյանը ԿԳՆ անունից շնորհակալություն է հայտնել «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամին համագործակցության համար` շեշտելով, որ սկսած 2006 թվականից՝ բարերարը նախարարության հետ համատեղ ՄԿՈՒ ոլորտում իրականացնում է համատեղ ծրագրեր մարզային ուսումնական հաստատություններում. «Մենք լիահույս ենք, որ այս լաբորատորիան տվյալ տարածաշրջանի աշակերտների համար դառնալու է յուրօրինակ «Թումո» կենտրոն: Սա առաջին քայլն է` ուսումնարանում նոր մասնագիտություն բացելու ուղղությամբ: Այս լաբորատորիայում մենք ուզում ենք տեսնել նոր մոտոցումներ և նորարարական նախագծեր»,- նշել է նա: 
Բարերար Ա. Աբրահամյանը շեշտել է, որ ուրախ է մասնակցություն ունենալ հայրենիքի համար կարևոր մասնագիտությունների ներդրմանը. «Մեր աշխատանքի արդյունքը երևալու է Ձեր կրթության արդյունքներից: Մեր հիմնադրամի նպատակն է եղել աջակցել Հայաստանում միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացմանը, և ես ավանդել եմ, որ այն լինի մշտական»,- նշել է Ա. Աբրահամյանը:
Բացմանը ներկա ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանի ընգծմամբ՝ ԿԳՆ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի նպատակը ինժեներական կրթության զարգացումն է, որը մեր պետության համար ունի ռազմավարական առաջնահերթություն. «Այս լաբորատորիան աշակերտներին հնարավորություն կտա ծանոթանալ ծրագրավորմանը, հետագայում նաև ռոբոտաշինությանը և եռաչափ մոդելավորմանը: Ինժեներական մտքի զարգացմնան կարևորությունը մեզ համար առանձնակի ընդգծվեց ապրիլյան պատերազմի ժամանակ, և մենք, այս կարգի լաբորատորիաների բացմամբ, փորձում ենք լրացնել այն բացը, որն ունենք այս ասպարեզում»,- իր խոսքում նշել է Կարեն Վարդանյանը:
Ուսումնարանի տնօրեն Անդրանիկ Սարիբեկյանն իր խոսքում նշել է, որ ինժեներական լաբորատորիայի բացումը նոր էջ է ուսումնարանի տարեգրության մեջ. «Ուսումնարանում գործող մասնագիտություններից երկուսը ինժեներական ուղղավածություն ունեն, և ես կարծում եմ, որ լաբորատորիան նոր որակ կապահովի ուսումնական գործընթացում, ինչպես նաև հիմք կհանդիսանա համակարգչային ուղղվածության մասնագիտություն ներդնելու ու զարգացնելու համար»,- նշել է Ա. Սարիբեկյանը` հավելելով, որ գալիք տարվանից ուսումնարանում կգործի նաև «Համակարգիչների շահագործում» մասնագիտությունը: 
«Արմաթ» ինժեներական լաբորատորիայում առկա են հայրենական արտադրության եռաչափ (3D) տպիչներ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ և այլ սարքեր: Աշակերտները վերապատրաստված խմբակավարների օգնությամբ կսովորեն ծրագրավորման տարրական հմտություններ, կստեղծեն ռոբոտներ, կմասնակցեն մի շարք խրախուսական մրցույթների: 
«Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի օժանդակությամբ՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է գործում նաև Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանում, Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջում, Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջում, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջներում, Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական և Արարատի պետական քոլեջներում: 
ՀՀ հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) աջակցությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…