ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շնորհավոր տոնդ, Հայոց Բանակ

Հունվարի 30, 2017
Դպրոցական անցուդարձ

Մենք՝ հայերս,երկար ենք երազել պետություն ու այն պաշտպանող բանակ ունենալու մասին: Այսօր դա իրականություն է: Ավելին, հունվարի 28 -ին հայոց բանակի կազմավորման 25 -րդ տարեդարձն է: Այս առիթով 28.01.2017 թ - ին Վանաձորի Ղ. Ալիշանի անվան N 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական միջոցառում, որը կազմակերպել էին ՄԿԱ փոխտնօրեն՝ Ս. Մալումյանը, ԴԱԿ՝ Հ,Սարգսյանը, ՆԶՊ ուսուցիչ՝ Գ. Պապյանը, դասղեկներ՝ Ց. Մատինյանը, Ա. Զուրաբյանը: Միջոցառումը կայացավ IXա և IX բ դասարանի աշակերտների ակտիվ մասնակցությամբ, որն սկսվեց դպրոցի տնօրենի բացման խոսքով: Տնօրեն՝ Գ. Քարհանյանը շնորհավորեց դպրոցի ուսուցիչներին, աշակերտներին հայոց բանակի 25 -ամյակի առիթով՝ նշելով, որ սա բոլորիս տոնն է: Այն լավ առիթ է վերստին գիտակցելու, որ եթե յուրաքանչյուրս մեր հոգու ուժով զորակցենք հայոց բանակին, այն ավելի կամրանա, դրանով իսկ կամրապնդվի ժողովրդի հույսն ու վստահությունը: Տնօրենը հորդորեց հայորդիներն ոչ միայն գեղեցիկ խոսքերով սիրեն հայրենիքը, այլ աշխատեն գործով ապացուցել, այսինքն չխուսափեն բանակից, երկիր պաշտպանելու պարտքը կրեն իրենց վրա և լինեն խաղաղասեր ու բարի հայ: Տնօրենի ելույթից հետո հայրենասիրական ոգով տոգորված աշակերտները հանդես եկան պարով, ռազմահայրենասիրական երգերով ու արտասանությամբ: Կազմակերպվեց հրաձգության, զենքի քանդման ու հավաքման թիմային և անհատական մրցույթներ: Թիմային մրցույթն ավարտվեց IXբ դասարանի աշակերտների հաղթանակով, իսկ անհատական մրցաշարում հաղթող ճանաչվեց IX ա դասարանի աշակերտ Գոռ Դավթյանը: Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով: Միջոցառման վերջում Դավիթ Ամալյանի «Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ» երգի հնչյունների ներքո հայրենասեր ապագա զինվորները հիշեցին ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված հայոց քաջերին, խոստացան վառ պահել նրանց հիշատակը և շարունակել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը:

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…