ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայոց ազգային բանակ 25

Հունվարի 30, 2017
Դպրոցական անցուդարձ

Ուղիղ 25 տարի առաջ կազմավորվեց ու ծնունդ առավ հայոց ազգային բանակը՝ նպաստելով հայոց պետականության ամրապնդման փուլին: Հայոց բանակը ծնունդ առավ Արցախյան պատերազմի սկզբներին, երբ մենք պատերազմ էին վարում Արցախի փրկության ու ազատագրման համար զինվորագրված հազարավոր կամավորականների ուժերով ու կյանքի գնով: Պատերազմին առաջին իսկ օրերից սկսած իրենց մասնակցությունն ունեցան մեր մի շարք համաքաղաքացիներ, այդ թվում նաև մեր դպրոցի նախկին սաներ Հովիկ Քալաշյանը, մականունը՝ Ուզբեկ, Գարիկ Մաթևոսյանը, մականունը՝ Շվարց և Աշոտ Գյուլզադյանը, որոնք հերոսաբար զոհվեցին մարտի դաշտում՝ իրենց արյամբ ներկելով ու ազատագրելով մեր հայրենի հողը: Փառք ու պատիվ մեր բանակի բոլոր այն մարտիկներին, կամավորականներին, ովքեր մասնակցել կամ աջակցել են Արցախյան ազատամարտին և հավերժ հիշատակ նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել մեր հաղթանակի նվաճման ու խաղաղության հաստատման համար: Մեր բազմադարյա ու բազմաչարչար ժողովրդի պատմության մեջ 25 տարին ընդամենը մի ակնթարթ է, սակայն մեր բանակի համար շատ կարևոր ու նշանավոր իրադարձություններով հարուստ մի շրջան է այն: Հայոց բանակի կազմավորման առաջին օրերից ի վեր հայոց պատմության ու պետականության համար նշանավորվեց որպես մի նոր փուլ, երբ հայ ժողովուրդը՝ հանձին հայոց բանակի մարտի դաշտում սկսեց ունենալ վճռական ու բեկումնային հաջողություններ՝ շարունակելով անընդմեջ լրացնել փառավոր մարտերի հաղթարշավը: Հանձին մեր ազգային բանակի՝ մենք վերագտանք դարերի թոհուբոհում կորցրած մեր մեծագույն պաշտպանին ու զորեղ ուժին, մեր պետականության ամենահուսալի հովանավորին: Այսօր արդեն, մենք ունենք կազմավորված, կանոնավոր և կայացած ազգային բանակ, որն իհարկե լիովին տարբերվում է 25 տարի առաջ մեր ունեցած նորաստեղծ բանակից: Մենք պետք է ընդմիշտ հպարտանանք հայոց բանակով և ազգովին պահենք ու սրբերոն պահպանենք այն հզոր բազուկն ու բռնունցքը, որը կոչված է մեր պետության ու ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու համար: Շնորհավորենք միմյանց մեր հայոց ազգային բանակի ծննդյան 25-ամյա տոնի առթիվ և նրան մաղթենք դարավոր հաղթական ու փառավոր երկար ճանապարհ, մեր հայրենի երկրում թող մեր բանակը ընդմիշտ ամուր ու անսասան կանգնած լինի մեր պետության ու ժողովրդի թիկունքին, թող միշտ մնա հաղթական ու իր սուրը միշտ փառքով դնի նա պատյան:

Ստեփանավանի N 1 հիմնական դպրոց

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…