ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հզոր բանակ մեր հայկական

Հունվարի 31, 2017
Դպրոցական անցուդարձ

«Հզոր բանակ մեր հայկական» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ անցկացվեց Գավառի հ.5 հիմնական դպրոցում: Ցերեկույթին ներկա էին Գավառի զինկոմի տեղակալ Վ. Գոզեյանը, ազատամարտիկ Հ. Ղաջոյանը, դպրոցի նախկին սան, հերոս Արամայիս Յուրիկի Ոսկանյանի մայրը և հարազատները:

Ցերեկույթը սկսվեց ՀՀ հիմնով և ՀՀ զինված ուժերի հիմնով: Աշակերտները ներկայացրին Հայոց բանակի ստեղծումը, նրա հերոսական պատմությունը:

Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված բանաստեղծություններն ու երգերը հուզեցին բոլորին: Աշակերտները ներկայացրին նաև Ապրիլյան քառօրյա պատերազմում մեր զինվորների անձնազոհ քաջությունը: Իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև դպրոցի շրջանավարտ հերոս Արամայիս Ոսկանյանին:

 Ամբողջ միջոցառման ընթացքում հնչեցին հայոց բանակին, հայ զինվորին նվիրված հայրենասիրական երգեր:

- Շնորհավո՛ր տոնդ, հայո՛ց բանակ: Միշտ քայլի՛ր կուռ ու միասնական: Պատրա՛ստ եղիր հակահարված տալու ադրբեջանական սադրիչներին: Փա՛ռք ու պատի՛վ հայոց բանակի յուրաքանչյուր զինվորի,- այս խոսքերով ավարտվեց ցերեկույթը:

Հայոց բանակի տոնի առթիվ բոլորին շնորհավորեց դպրոցի տնօրեն Ս. Արզաքանցյանը, ցերեկույթի մասնակիցներին, դպրոցի տնօրենին և ուսուցիչներին իր շնորհակալական խոսքը հղեց հերոսի մայրը: Ելույթ ունեցան նաև Գավառի զինկոմի տեղակալ Վ. Գոզեյանը և ազատամարտիկ Հ. Ղաջոյանը:

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…