ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Զորեղ բանակ մեր հայկական

Փետրվարի 1, 2017
Դպրոցական անցուդարձ

2017 թվականի հունվարի 25-ից 31-ը Կոտայքի մարզի Արզնիի միջնակարգ դպրոցում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ՝ նվիրված հայոց բանակի 25-ամյակին։

Դպրոցում անցկացվեցին՝ ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես, մրցույթ-շարադրություն «Իմ եղբայրը զինվոր է» վերնագրով, մրցույթ-վիկտորինա «Ես ապագա զինվոր եմ» խորագրով։

Հունվարի 27-ին Արզնիի միջնակարգ դպրոցի տնօրենի գլխավորությամբ դպրոցի զինղեկը, աշակերտները, ուսուցիչներն ու ծնողներն այցելեցին N․․․ զորամաս՝ շնորհավորելու զինծառայողների տոնը։

Զորամասի անձնակազմը սիրալիր ընդունեց հյուրերին։ Դիտարժան շարային երթից և հոգևոր հայրի օրհնության ծիսակարգից հետո զորամասի հրամանատարը պարգևատրեց մի շարք սպաների և զինծառայողների։ Պարգևատրվեց նաև դպրոցի տնօրեն Ս․ Սիմոնովան՝ «ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև դպրոցում կրթության և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար» պատվոգրով։

Այնուհետև զորամասի դահլիճում աշակերտները հանդես եկան գեղեցիկ տոնական միջոցառման ներկայացմամբ, որից հետո զորամասի ճաշարանում կազմակերպվեց թեյախմություն։

Դպրոցի անձնակազմը զորամասից հեռացավ տպավորված և կրկին այցելելու ակնկալիքով։

Կազմակերպիչներ՝

Տնօրեն՝  Ս․ Սիմոնովա

ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ՝ Զ․ Դավիդյան

Զինղեկ՝  Ռ․ Ենգիբարյան

  • 9-րդ դաս․ Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում․ Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…