ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարարը հանդիպել է ՀԳՄ նախագահության անդամների հետ

Փետրվարի 6, 2017
Պաշտոնական

Հայաստանի գրողների միությունում տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանդիպումը ՀԳՄ նախագահության անդամների հետ: Քննարկվել են «Գրականություն» և «Մայրենի լեզու» դասագրքերի հրատարակմանն առնչվող, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցեր: Լևոն Մկրտչյանը նշել է, որ առկա են մի քանի լուրջ ուղղություններ, որտեղ ստեղծագործական միությունների օգնության կարիքը հստակ զգացվում է. առաջիկայում ծրագրվում է վերականգնել Տերմինաբանական խորհուրդը, բացի այդ, օտար լեզուների հայեցակարգ է մշակվում: Անդրադառնալով դասագրքերի խնդրին` նախարարը հիշեցրել է, որ Խորհրդային Միությունում ևս Հայաստանը չի ունեցել դասագրքաստեղծ մշակույթ. հիմնականում Մոսկվայի համապատասխան ինստիտուտների թարգմանություններն են եղել, և այսօր կարիք կա համապատասխան կառույց ստեղծելու. «Կառավարության վերջին նիստում վարչապետի հանձնարարականը համընկավ մեր այս նախաձեռնության հետ, որով փորձելու ենք Կրթության ազգային ինստիտուտում ստեղծել դասագրքաստեղծ կենտրոն, որը ոչ թե դասագիրք պետք է գրի, այլ կազմի դասագրքերի բովանդակությունը: Դասագիրք գրելը մշակույթ է, և այդ կենտրոնում պետք է ունանանք մարդիկ, ովքեր վերապատրաստված լինեն: Այստեղ մեծ աջակցություն կարող է ցուցաբերել Գրողների միությունը: Բացի այդ, գուցե մագիստրոսական ծրագիր ներդնենք, որպեսզի մասնագետները կարողանան նկարագրել դասագիրք գրելու պայմանը` ինչպիսին պետք է լինի տվյալ տարիքային խմբի դասագիրքը, նրա բեռնվածությունը, նկարազարդվածությունը, որակը։ Սա լուրջ խնդիր է, և կփորձենք նաև մեր մտավորականության տարբեր շերտերին, ըստ ոլորտների, համախմբե: Սրանք այն ոլորտներն են, որտեղ, առանց խորհրդատվության, նախարարությունը չի կարող իր ուժերով հաջողության հասնել»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Քննարկանը ներկա ՀԳՄ անդամները նախարարին ուղղել են տարբեր հարցեր` դասագրքերի որակի, երեխաների համար հրատարակվող մանկապատանեկան մամուլի, Սփյուռքի դպրոցների և այլ խնդիրների վերաբերյալ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…