ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դասը վարում են աշակերտները

Փետրվարի 9, 2017
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի VIբ դասարանում հերթական դասղեկի ժամն էր, ժամ, որ բոլորովին տարբերում էր մյուսներից: Սովորողներն իրենք էին կազմակերպել ու իրենք էլ վարում էին դասը. դաս, որը նվիրված էր Հայոց պանծալի բանակի 25-ամյակին:

Բացման խոսքում հայոց լեզվի և գրականության ուսուցրուհի Հ. Խաչատրյանը շնորհավորեց Հայոց բանակի ծնունդը, խոսեց նրա նվիրյալ զավակների մասին, որոնք անուրանալի ավանդ ու ներդրում ունեն բանակաշինության գործում, հիշեց նահատակ տղաներին, որոնց կյանքի գնով կերտվեց մեր այսօրը:

Լռության րոպեից և խոնարհումից հետո միջոցառումը վարող աշակերտներ Կորյուն Հարությունյանն ու Աննա Նիկողոսյանը անկաշկանդ սկսեցին իրենց գործը: Աշակերտները գրել էին հետաքրքիր մտքեր, գրել էին շարադրություններ բանակի, նրան նվիրյալ զավակների, դժվարությունների ու մաքառումների մասին: Յուրաքանչյուրի միտքը լրացվում էր մյուսի կողմից, հույզը համակում բոլորին: Այնուհետև, մասնակիցները խոսք ուղղեցին սահմանը պահող զինվորներին, խոստացան համալրել նրանց շարքերը, գնալ հերթափոխի, նաև օրինակ վերցնել, դառնալ արժանի հետնորդը Մեր տղաների: Հնչեցին երախտիքի խոսքեր: Հետո սովորողները խնդրեցին, որ դասղեկը պատասխանի իրենց համար անհասկանալի հարցերին:

Միջոցառումը ընթանում էր համեմված Հայոց բանակին նվիրված երգերով, բանաստեղծություններով:

Սեղանին՝ վառվող մոմերի ներքո, նահատակ զինվորի գլխարկն էր, բաժակը, ափսեն և երկու կտոր հաց: Նրանք կա՛ն, ապրո՛ւմ են, ներկա՛ են և երկնքից ուշադիր հսկում են հայրենի սահմանները...

Հուզմունքը մեծ էր, սովորողները լցվեցին հայրենսիրության շնչով՝ քաջ գիտակցելով, որ Հայրենիքը բոլորինն է, և բոլորի նվիրական պարտքն է տե՛ր լինել, պահել ու պահպանել հող հայրենին:

Դասն ավարտվեց դասղեկի՝ Հայ զինվորին նվիրված բանաստեղծությամբ, որը մեծ ներշնչանքով արտասանեց Լենա Քալաշյանը.

Քնիր, հա՛յ իմ մանկիկ, քո նինջը բարի,
Թող ոչ մի ոսոխ քեզ չխանգարի,
Նենգ թուրքի ձեռքը քեզ չի՛ հասնելու,
Հայ քաջորդիք են քեզ պաշտպանելու:
Իմ քա՛ջ հայ զինվոր, դու հպա՛րտ քայլիր
Ու սուրդ երբեք չդնես պատյան,
Քանի չես հասել քո նպատակին
Եվ գերի է դեռ հող մեր հայկյան:
Ծնունդդ բարի՛, բանա՛կ հայկական,
Բանակ ներաստեղծ, բայց և հաղթական,
Բազում կռիվներ դեռ պիտի մղես,
Ու Մասիս սարի լանջին պար բռնես...

Հ. Խաչատրյան

... Աստված օրհնի քո ճամփան, Հա՛յ զինվոր, քեզ բարի վերադարձ...

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…