ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայոց բանակի 25 ամյակին նվիրված միջոցառում Վարսերի  Ռ. Պետրոսյանի անվան  միջնակարգ դպրոցում

Փետրվարի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

 Հունվարի 31-ին Վարսերի  Ռ. Պետրոսյանի անվան  միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հայոց բանակի 25 ամյակին նվիրված միջոցառում: ՆԶՊ առարկայի ուսուցիչ Հ.Համբարձումյանը կազմակերպել էր ռազմահայրենասիրական ոգով տոգորված, հայրենապաշտությունն ու հայրենիքին նվիրվածությունն ամուր դարձնող գեղեցիկ ցերեկույթ, որտեղ աշակերտները իրենց ուսուցիչներին ներկայացան նորովի` բացահայտելով խիզախության, հայրենասիրության  ընկալման շունչն ու էությունը: 

   Հիմնի ներքո  12-րդ դասարանի աշակերտ Սասուն Գաբրիելյանը հանդիսավոր կերպով ներս բերեց  ՀՀ դրոշը:  Հաղորդավարները իրենց ողջույնի խոսքը հղեցին բոլոր հայ զինծառայողներին:

   Այնուհետև աշակերտները ներկայացրին հայոց բանակի կազմավորման գործընթացը, բանակի երգի ծագման պատմությունը, անդրադարձան բանակի հիմնախնդիրներին, արցախյան հերոսամարտի քաջասիրտ հերոսներին:

    Բոլոր 25 աշակերտները բանակի 25 ամյակին երգեցին բանակի օրհներգը:  Երգից հետո աշակերտները ներկայացրին հանդիսատեսին բանակի վարքականոնը:

   Արցախյան հերոս Ռ. Պետրոսյանի անունը կրող դպրոցի աշակերտները հանդիսավոր մասնակցեցին զինվորական երդման արարողությանը: Աշակերտներից մեկը աղոթք հղեց առ Աստված ի փառս հայ զինվորի:

   Միջոցառման ընթացքում հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց համակարգչային ցուցադրում-տեսանյութ դպրոցի շրջանավարտ նորակոչիկների կողմից:

Աշակերտները հանդես եկան գեղեցիկ ասմունքով և երգերով: 12-րդ դասարանի աշակերտ Սասուն Գաբրիելյանը  փակ աչքերով վարպետորեն ցուցադրեց ավտոմատ կալաշնիկով զենքի քանդումն ու հավաքումը:

    7-րդ դասարանի աշակերտների ներկայացրած  ցուցադրական զորավարժություններով եզրափակվեց միջոցառումը:

   Աշակերտները իրենց զինղեկին` Հ. Համբարձումյանին զեկուցեցին իրենց միջոցառման ավարտին:

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…