ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Սուրբ Սարգսի տոնը

Փետրվարի 13, 2017
Դպրոցական անցուդարձ

Սուրբ Սարգսի տոնը Հայոց եկեղեցու շարժական տոներից է և նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին:Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 11-ին նշեց Սուրբ Սարգսի տոնը:

 Տոնի նախօրյակին՝ ուրբաթ երեկոյան, տների դռների մոտ կամ տանիքին սկուտեղով այլուրից պատրաստված փոխինդ էին դնում: Ժողովուրդը հավատում էր, որ այդ երեկո Սարգիս զորավարն իր ձիով անցնում է տների տանիքների վրայով և հույս ունեին, որ իր ձիու պայտը կդրոշմեր փոխինդին: Ուրբաթ երեկոյան չամուսնացած աղջիկները և պատանիները նույն փոխինդից աղի բլիթ էին պատրաստում և ուտում:Գիշերը երազում ով իրենց ջուր տար, նա էլ պետք է լիներ իր փեսացուն կամ հարսնացուն:

Տոնի առթիվ Կոտայքի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները տեխնոլոգիայի ուսուցչուհի Ա.Հարությունյանի օգնությամբ աղի բլիթներ էին պատրաստել և բաժանել:Նրանք  միմյանց նաև գեղեցիկ ձևավորված բացիկներ և քաղցրավենիք նվիրեցին:

 Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:

 

Հ.Թադևոսյան

Ազգային վարկանշավորման համակարգ