ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդունել է ՌԴ թատերական արվեստի ինստիտուտի ռեկտորին

Փետրվարի 14, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության թատերական արվեստի ինստիտուտի (ГИТИС) ռեկտոր, թատերական քննադատ Գրիգորի Զասլավսկուն: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական իստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը:
Ողջունելով հյուրին` նախարարը կարևորել է Ռուսաստանի հետ կրթամշակութային հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված երկկողմ ջանքերը: Ներկայացնելով ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները`  նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Հայաստանն անդամակցում է Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրին, որը մեծ հնարավորություններ է բացում տարբեր երկրների միջբուհական համագործակցության համար: Այդ համատեքստում նախարարն առաջարկել է ակտիվացնել միջբուհական հորիզոնական կապերըր` ինչպես ուսանողների շարժունության, այնպես էլ` դասախոսների վերապատրաստումների առումով:
Գրիգորի Զասլավսկին տեղեկացրել է, որ Հայաստան կատարած իր այցը խիստ գործնական բնույթ է կրում, մասնավորապես Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը համագործակցության պայմանագիր է ստորագրել՝ հինգ տարի ժամկետով: Պայմանագիրն իր մեջ ներառում է վերապատրաստումներ, ուսանողների փոխանակման ծրագրեր, փորձի և ուսումնամեթոդական ձեռնարկների փոխանակում, համատեղ նախագծերի իրականացում:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև բարձրագույն կրթության համակարգին վերաբերող մի շարք հարցերի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…