ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Ուրբաթօրյա այցելություն

Փետրվարի 15, 2017
Դպրոցական անցուդարձ

ՀՀ  հանրակրթական համակարգը վերջին տարիներին ինտենսիվ բարեփոխումների է ենթարկվում: Մեծ ուշադրություն է դարձվում երեխայի մասնագիտական կողմնորոշմանը:

Դպրոցի կարևորագույն խնդիրը, հոգսը  աշակերտին միայն գիտելիք և դաստիարակություն տալը չէ, անհրաժեշտ է նաև մասնագիտությունների ուղղությամբ ունակությունների և հակումների զարգացումը:

Մասնագիտական կողմնորոշումը կարևոր խնդիր է դպրոցում: Մասնագիտության նկատմամբ հետաքրքրություններ առաջացնելու նպատակով անհրաժեշտություն է պարբերաբար այցելել մասնագիտական տարբեր հաստատություններ և արտադրական ոլորտներ: Դրա պակասից է, որ շատ երեխաներ դպրոցն ավարտելու շեմին դեռ չեն կողմնորոշվում՝ ինչ դառնալ;

 Ահա այդ նպատակով Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտները այցելեցին «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությանը պատկանող ջերմուկ ջրի գործարան:

Նրանք հանգամանալից ծանոթացան հայրենի քաղաքի հանքային ջրի արտադրման ողջ ընթացքին, որը մեծ համբավ է վայելում: Աշակերտները տպավորված էին. գործարանը հագեցված էր դարիս վերջին ճիչով արտահայտված տեխնոլոգիայով:

-Իսկապես մեծ հրաշք է,- հիացած գոչեց աշակերտներից մեկը,-ես  էլ եմ երազում իրականացնել իմ երազանքը ռոբոտների առավել հնարավորությունների ստեղծման ուղղությամբ….

Իսկ մյուս աշակերտը մտահոգ առարկեց.

-Այո, իհարկե… շատ խրախուսելի է, հրաշք է… բայց գիտե՞ս, թե այդ տեխնոլոգիայի շնորհիվ քանի մարդ է զրկվում իր աշխատանքից, իր ընտանիքը պահելու հնարավորությունից: Դրա պատճառով հայրս ստիպված արտագաղթեց…. Այնպես, որ տեխնոլոգիայի առաջընթաց զարգացումը մարդ արարածի համար իր հետ և վնասներ է բերում…

 Խորհելու առիթ է տալիս….

Ուրբաթօրյա այցելությունները ընթացքի մեջ են…/շարունակելի/:

 

8-րդ ,9-րդ դասարանի դասղեկներ՝ Հ.Հարությունյան, Ա.Ալեքսանյան

Ազգային վարկանշավորման համակարգ